Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վազգեն Մանուկյան. Այդ ո՞ւմ եք պաշտպանում

Վազգեն Մանուկյան. Այդ ո՞ւմ եք պաշտպանում
23.02.2021 | 21:27

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու քաղաքացիները շարունակում են իրենց ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նրանք պարզաբանումներ են պահանջում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց. «Մենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային Միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել: Այդ ո՞ւմ եք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց ոստիկանությունից: Մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը, ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»:

Նրա խոսքով՝ ոստիկանը պետք է ունենա բնազդ՝ ի՞նչ է նշանակում հանցագործություն, որովհետև ոստիկանների աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդկանց, հանձնեց Արցախը. «Դուք դրանից հետո իրեն հանցագործ չե՞ք համարում, թե համարում եք, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար: Այդ դեպքում դուք ոստիկան չեք, այդ դեպքում դուրս եկեք Ոստիկանությունից: Բոլորին հիշելու ենք, ես դիմում եմ ժողովրդին. բռնություն գործադրող բոլոր ոստիկաններին նկարեք, բոլորի լուսանկարները պետք է թերթերում ու մամուլում ցույց տանք, որ տեսնեն, թե իրենց ընտանիքի հայրը ոնց է փող վաստակում: Մենք սպասում ենք ոստիկանապետին, թող իջնի ներքև ու ժողովրդին բացատրի իր արածները»: Վազգեն Մանուկյանն ասաց, որ առանց այդ էլ մի մեծ թշնամի ունենք մեր սահմաններին, հիմա էլ պարզվեց մի նոր թշնամի ունենք երկրի ներսում. «Դուք ուզո՞ւմ եք այդ պիտակը ձեզ կպնի, իջեք, և բացատրեք»:

Դիտվել է՝ 24728

Մեկնաբանություններ