ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հիմա այդ պատմությունները կարող են ջրի երես դուրս գալ

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հիմա այդ պատմությունները կարող են ջրի երես դուրս գալ
23.03.2014 | 13:53

Եթե ԱՄՆ-ը և ԵՄ պետությունները որոշեն լուրջ քաղաքական և տնտեսական վնաս հասցնել Ռուսաստանին, ապա Ուկրաինայի կողմից միջազգային դատական ատյաններում Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքները կարող են դրա համար լրացուցիչ նախադրյալներ ստեղծել: Այս տեսանկյունից, քաղաքական ու տնտեսական առումով բավականին ներգործուն կարող է լինել նաև արտերկրում գտնվող Խորհրդային Միության ունեցվածքի վերագնահատման ու վերաբաշխման պահանջով Ուկրաինայի կողմից ընդդեմ Ռուսաստանի ներկայացման ենթակա հնարավոր հայցադիմումը: Ես ինքս մասնակցել եմ ԱՊՀ երկրների ԽՍՀՄ-ից մնացած սեփականության բաժանմանն ու արտաքին պարտքի մարմանը նվիրված ԱՊՀ երկրների պատվիրակությունների բանակցություններին և լավ եմ հիշում, որ հատկապես Ուկրաինայի պատվիրակությունն էր սովորաբար դեմ հանդես գալիս ռուսական կողմի առաջարկած զրոյական տարբերակին, որի համաձայն Ռուսաստանն իր վրա էր վերցնելու ԽՍՀՄ բոլոր պարտքերի մարումը, բայց և դառնում էր ապամոնտաժված կայսրության արտասահմանում գտնվող ամբողջ գույքի սեփականատերը: Այժմ Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ այդ զրոյական տարբերակն իրենք չեն ընդունել ու չեն ստորագրել, իսկ դա նշանակում է, որ նրանք կարող են բավական յուրօրինակ հետևանքներ խոստացող մի իրավական գործընթաց սկսել: Այստեղ արժե նաև ասել, որ, ռուսներից բացի, այն ժամանակ դժվար թե ԱՊՀ երկրներից որևէ մեկը իրական պատկերացում ունենար, թե ԽՍՀՄ-ն արտասահմանում որքան ունեցվածք է ունեցել: Ենթադրվում էր, որ եղած ունեցվածքի արժեքը 1991-92թթ. գներով անցնում էր 100 միլիարդ ԱՄՆ դոլարից, սակայն չի բացառվում, որ շահագրգիռ վերահաշվարկի դեպքում այդ ունեցվածքի արժեքն էապես աճի: Իսկ դա նշանակում է, որ գույքաբաժանման գործընթացի արդյունքների վերանայման պահանջով կարող են հանդես գալ նաև ԱՊՀ այլ պետություններ, ու Ռուսաստանից դատական կարգով խլվեն տարբեր շինություններ՝ դեսպանությունների, առևտրային ներկայացուցչությունների շենքեր: Այս համատեքստում նշված գործընթացն առավել ցավոտ կարող է լինել հատկապես մասնավորեցված պետական գույքի պարագայում՝ վստահաբար բազմաթիվ, նախկինում պետությանը պատկանող շենքեր, շինություններ, հողամասեր ժամանակին շահավետորեն մասնավորեցվել են ճարպիկ պետական պաշտոնյաների կողմից, ու հիմա այդ պատմությունները կարող են ջրի երես դուրս գալ:

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ