Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

ԵՄ-ն շտապում է հապաղելով

ԵՄ-ն շտապում է հապաղելով
20.02.2014 | 17:02

ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայում ստեղծված կացությունը: Օրակարգային գլխավոր հարցը ուկրաինական իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառումն է: Կիևի կենտրոնում բախումներից հետո այդ մասին առավել ակտիվ սկսեցին խոսել Լեհաստանի և Ֆրանսիայի ղեկավարները: Փարիզում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը ասել է. «Ահավոր իրավիճակ է: 25 զոհ, հարյուրավոր վիրավորներ, և սա` մեզնից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Անհրաժեշտ է հստակ որոշում կայացնել, հնարավոր չէ այս ամենն անտարբերության մատնել: Հավատացնում եմ ձեզ` Ֆրանսիան գործելու է»: Վարշավայում Լեհաստանի խորհրդարանի նիստում վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է. «Պատժամիջոցները պետք է ազդեն այն անձանց վրա, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում ՈՒկրաինայում տեղի ունեցած ողբերգության համար: Խոսքը նախ և առաջ կոնկրետ անհատների դեմ և ֆինանսական պատժամիջոցների մասին է: Հուսով եմ, որ Լեհաստանի հստակ տեսակետը կօգնի Եվրամիությանը, որպեսզի որոշումներն ավելի արագ կայացվեն»:
ԵՄ ղեկավարությունն առայժմ հնարավոր պատժամիջոցների կիրառման ժամկետների առումով զգուշավոր է: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը ասել է. «Բոլոր հնարավոր միջոցները քննարկվելու են: Խոսքը նախ և առաջ սահմանափակումների մասին է, որոնք պետք է կիրառվեն բռնությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատու անձանց դեմ: Դուք գիտեք, որ այդ միջոցները պետք է միաձայն հավանության արժանանան: Լիսաբոնի համաձայնագրի հաստատումից հետո այս ընթացակարգերը բավական արագացվել են, ուստի որոշումները կարող են կայացվել համեմատաբար կարճ ժամանակահատվածում»:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ