Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Այդ Խաչիկյանն ո՞վ է

Այդ Խաչիկյանն ո՞վ է
14.09.2012 | 13:20

Թվում էր` նոր խորհրդարանում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը պետք է քննարկման նոր որակ ապահովեր, որովհետև ընդդիմության նոր որակ էր հայտնվել այնտեղ` արմատական և այլընտրանքային, և որ հերթապահ քննադատության կողքին կհնչեն հետաքրքիր, ինքնատիպ մտքեր` ապահովելով զարգացման-տրանսֆորմացիոն այն տեմպը, որով, ըստ ընդդիմադիր գործիչների, ՎՊ-ն կազմաքանդում է «այս ավազակապետությունը»:

Այն, որ ՎՊ տարեկան (2011-ի) հաշվետվությունը պետք է ինքնին այլ նորություններ չպարունակեր, ՎՊ-ի աշխատանքներին քաջածանոթ (իսկ այդպիսիք պետք է լինեն նաև Ազգային ժողովի պատգամավորները` հասկանալի պատճառով) բոլորին էր հասկանալի. հաշվետվության առանձին բաղկացուցիչները տարվա կտրվածքով ՎՊ ասուլիսներին արդեն իսկ հրապարակվել էին: Ավելորդ է ասել, որ դրանք նաև առանձին պատուհանով, երկար-բարակ, ներկայացված են կառույցի կայքում:
ՎՊ-ի աշխատանքներին քաջածանոթ ցանկացած մեկը գիտի նաև, որ անցնող չորս տարիներին ՎՊ-ն հսկայական աշխատանք է տարել թե՛ յուրացված գումարները հետ բերելու` բյուջեն վերականգնելու, թե՛ համակարգային ցավոտ խնդիրները «թվայնացված» վեր հանելու, բարեփոխումների բազիս ստեղծելու, թե՛ օրենսդրական առաջարկներ-փոփոխություններ անելու, թե՛ թափանցիկություն ապահովելու, և թե՛, այո, ոլորտում արտաքին կապերը զարգացնելու տեսանկյունից:
Անդրադառնանք սակայն արդեն հազար դար հնչող, կարծես այդպես էլ պատասխան չգտնող (գոնե հարցադրումը կատարողների համար) խնդրին. ինչո՞ւ ՎՊ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների, հավելագրումների, անորակ աշխատանքների, հակամենաշնորհային համաձայնությունների, ոչ նպատակային ծախսերի, պետությանը հասցված վնասի համար մեղավորները չեն պատժվում, ինչո՞ւ գործեր չեն ուղարկվում դատախազություն:
Նախ այնպես չէ, որ չեն պատժվում: Եվ մեր թերթը բազմիցս գրել է դատախազություն ուղարկված գործերի մասին: Եվ հետո, ասվել ու ասվում է, որ ՎՊ-ն ոչ թե պատժիչ, այլ վերահսկող մարմին է, և վերջինիս կայքում, ասուլիսում հնչած խախտման հետևից, որպես հաղորդում, պարտավոր են գնալ «այլք», կոնկրետ դեպքում` իրավապահ մարմինները: Եվ որ փաստը հրապարակայնացնելուց հետո ՎՊ-ն այլևս անելիք չունի, որովհետև այդտեղ ավարտվում է նրա «ազատությունը», սկսվում այլոց, այդ թվում` և Ազգային ժողովի «ազատությունը»:
Իսկ որ ամենակարևորն է` ՎՊ-ն իր առջև բոլորովին այլ խնդիր է դրել, փորձել է շարժվել այն փիլիսոփայությամբ, որ ինքը ոչ թե «բոբո», այլ գործընկեր է վերահսկվող մարմնի համար: Տրանսֆորմացիոն գործընթացներ ապահովող մարմին: Գուցե մի քիչ բարձր է հնչում, այնուհանդերձ, ՎՊ գործունեության խնդիրներով զբաղվողներին տեսանելի է եղել այն ջանքը, որ դրվել է այս առումով: Հաջողե՞լ է ՎՊ-ն: Այնքանով` որքանով: Եվ այնուհանդերձ, կենսաթոշակների համակարգը մաքրելու, այնտեղ իրականացվող բարեփոխումների նախակարապետը լինելու իրավունք ՎՊ-ն մասամբ ունի: Այլ հարց է` մնացյալ մարմիններն ու քաղաքական կոնյունկտուրան ի՞նչ են արել այդ ուղղությամբ: Էլ չենք ասում այն մասին, որ «նման շատ արարքների» համար ՎՊ-ն դարձել է շատերի աչքի փուշը, և շատ դեպքերում իր էներգիան վատնել «անհասկացող պավլինների»` չինովնիկների «գոտեմարտի» վրա:
ՎՊ-ն փորձում է բարեփոխումների բազիս ստեղծել նաև նպաստների համակարգի համար: Գնումների համակարգում նույնպես ՎՊ-ի բարձրացրած փաստերից հետո ինչ-ինչ տեղաշարժեր եղան, սկսվեց մեծ «գաղթ», գործակալությունը նախարարությունից նախարարություն անցավ, սակայն Իշխան Զաքարյանի նախորդ օրվա զեկույցից ակնհայտ էր, որ վիճակն այդ առումով կրկին բավարար չէ, և գնումների անիվն էլի իր սիրած փոսն է ընկնել:
Ինչն էլ նշանակում է, որ խնդիրն իսկապես համակարգային է, և ոչ միայն ՎՊ-ինը, այլև Ազգային ժողովինը, որտեղ զետեղված են հենց այն մարդիկ, ովքեր «ազգիս ընտրյալներն» են, հակամենաշնորհայինի, հանքերի, հողերի «վերավաճառքի» ու շինարարության բնագավառներում մեկ աղբյուրից գնման, առանց տենդերի մրցույթների անցկացման «սիրահարները» նաև. նրանցից ոչ մեկը ոտքի չկանգնեց և չասաց` «Այդ Խաչիկյանը ես եմ»: Ավելին` նույն ընդդիմությունը նույնպես չցանկացավ ասել, որ այդ Խաչիկյանը, փաստորեն, նրանք են:
Ի դեպ, ընդդիմության մասով. լիբերալ ընդդիմադիրներից մեկն իր ելույթի ընթացքում կարծիք հայտնեց, թե պետք է ՎՊ-ն, ինչպես իրենց ժամանակ էր, կրկին ԱԺ-ի «տիրույթ» վերադարձնել: Եվ դա այն ժամանակ, երբ ՀՀ ՎՊ-ն այսօր անկախ մարմին է: Մյուսն էլ թե` ՎՊ-ն պետք է հանձնել ընդդիմությանը, ինչպես Նորվեգիայում է, ուր ՎՊ-ն ընդդիմության ձեռքում է, իսկ ֆինանսների նախարարությունը` իշխանության:
Հետաքրքիրն էն է, որ «գնացինք-տեսանք, զակոնում գրված»` Նորվեգիայի ՎՊ-ն նույնպես անկախ, ապաքաղաքական մարմին է, և որ որևէ քաղաքական գործիչ չի կարող պաշտոն զբաղեցնել նրանց ՎՊ-ում: Այդ թվում և` ընդդիմադիր:
Ըսենց բաներ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ