ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տիգրան Ուրիխանյանը հաճախ է ճամբարափոխ լինում. Փիրուզա Մելիքսեթյան

Տիգրան Ուրիխանյանը հաճախ է ճամբարափոխ լինում. Փիրուզա Մելիքսեթյան
10.09.2012 | 17:47

Օրերս ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ Փիրուզա Մելիքսեթյանը կոպեկներ է խնդրել, որպիսզի գովազդի իրենց: Slaq.am-ը զրուցեց «Իրատես de facto» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի հետ, ով Ուրիխանյանի հայտարարության վերաբերյալ ասաց. – «Քանի որ Տիգրան ՈՒրիխանյանը հաճախ է փոխում իր հայացքները` իշխանական մի ճամբարից մյուսը թռչելով, և նոր մարդ է ԲՀԿ-ում` ընդամենը վերջերս է զբաղեցրել Խաչիկ Գալստյանի տեղը, ապա շատ մանրամասների պարզապես չի տիրապետում։ Ես նրա անձին ու ասածներին լուրջ չեմ վերաբերվում, հետևաբար նրան պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ընդամենն ասեմ` ՈՒրիխանյանը թող իր շեֆից ճշտի, թե «Իրատես de facto»-ին (միջնորդավորված և ուղղակի) քանի անգամ է գումար առաջարկվել և թե որն է եղել մեր պատասխանը։ Իսկ եթե «Իրատես de facto» -ն կոպեկներ խնդրելու խնդիր ունենար, ինչպես գրում է նորաթուխ ԲՀԿ-ականը, սկզբից ևեթ կտպագրեր նույն ՈՒրիխանյանի ճամարտակությունները, որոնք մեր թերթում հրապարակելու խնդրանքով մեզ դիմել էր նրա բանագնացը, և որոնք հայերենից հայերեն թարգմանելու խիստ կարիք ունեին։ Այսքանը» . – եզրափակեց Փիրուզա Մելիքսեթյանը:

Դիտվել է՝ 5483

Մեկնաբանություններ