ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կադրային փոփոխությունները չեն բացառվում

Կադրային փոփոխությունները չեն բացառվում
02.07.2012 | 17:20

Տրանսպորտի և կապի, առողջապահության, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններում լարված իրավիճակ է։ Փոխվել են նախարարները, և մարդիկ շունչները պահած սպասում են հնարավոր կադրային փոփոխություններին։ Ի տարբերություն նորանշանակ մյուս նախարարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համակարգում նոր մարդ չէ։ Դա նշանակո՞ւմ է, որ կադրերի մեծ փոփոխություն չի լինի, թե՞ այնուհանդերձ կլինի։
«Կադրային փոփոխությունը երբևէ ինքնանպատակ չեմ համարել և չեմ համարում։ Իհարկե, սոցիալական ապահովության հարցերի նախարարությունում աշխատում եմ շուրջ 12 տարի և, բնականաբար, գիտեմ նաև մեր աշխատակիցների աշխատանքային կարողությունները, նրանց թույլ և ուժեղ կողմերը։ Կարծում եմ, այդ խնդիրներին մենք կանդրադառնանք աշխատանքների ընթացքում։ Այսինքն, եթե ընթացքում ի հայտ գա որոշ կադրերի փոփոխության անհրաժեշտություն, իհարկե, այն կկատարվի։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ այն միայն մի նպատակ կունենա` աշխատանքների արդյունավետության բարձրացում»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ