ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել Բաբայանն էլ էր հերոս

Սամվել Բաբայանն էլ էր հերոս
26.06.2012 | 12:15

ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, 2007-2010-ին գործող նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, գեներալ Վիտալի Բալասանյանը: Առաջադրվելը, բնականաբար, նրա սահմանադրական անկապտելի իրավունքն է, ինչպես 35-ը բոլորած ԼՂՀ յուրաքանչյուր մեղսունակ քաղաքացու, այլ հարց է, թե ինչ կարգախոսով ես առաջադրվում, և ինչ արձագանք է ունենում այդ կարգախոսը հայրենակիցներիդ շրջանում: Այս առումով, գեներալ Բալասանյանի «Հերոս ժողովրդին` հերոս նախագահ» կարգախոսը ոչ մի կերպ չես «տեղավորի» համեստագույնների շարքում: Ֆիդելկաստրոյական ոճով այս ինքնագովազդը, թող ներվի ասել, ավելի շատ վինիթուխային «ճչանիկ» է հիշեցնում, քան Արցախի իսկապե՛ս հերոս ժողովրդին առաջնորդելու հայտ ներկայացրած չափահաս մարդու նախընտրական լոզունգ: Եվ պատահական չէ, որ այն խիստ բացասաբար են ընկալում արցախցիները` «նեսկրոմնի ա, լի՞» ղարաբաղյան շեշտադրմամբ, և ակամա հիշում մեկ այլ «հերոս գեներալի»` Սամվել Բաբայանին` հետպատերազմական իր բոլոր «հերոսություններով» հանդերձ: Այնպես որ, եթե թատրոնն սկսվում է հանդերձարանից, նախընտրական պայքարն էլ սկսվում է կարգախոսից, և որքան զուսպ ու գովազդային տարրերից հեռու լինի այն, այնքան շահեկան թե՛ ընտրվողի, թե՛ ընտրողի համար:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ