ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը` ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը` ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ
31.05.2012 | 02:40

«Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին` իրենց գործունեության համար: Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին և, կարծում եմ, նաև լավ հիմք` գալիք հինգ տարիների համար: Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են և, բնականաբար, ապահովելու են Ազգային Ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը: Ողջունում եմ նաև բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր և մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն:
Ինձ համար, կարծում եմ նաև այս դահլիճում ներկա շատերի համար, դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները: Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումներ ենք ունեցել մեր քաղաքացիների հետ, կրկին ուշադրությամբ արձանագրել և մեկ առ մեկ ցուցակագրել ենք մարդկանց այսօրվա հոգսերն ու խնդիրները: Իսկ մարդիկ մեզ ընտրել են, որովհետև հավատացել են, որովհետև հույսեր են կապել: Իմ ցանկությունն է, որ աշխատենք այնպես, որպեսզի ոչ ոք չզղջա իր ընտրության համար և որպեսզի արդարացնենք բոլորի հույսերը: Մենք կարող ենք շատ բան անել: Դու՛ք կարող եք շատ բան անել: Դուք Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունն ենք:
Այստեղ ներկա յուրաքանչյուր պատգամավորի թիկունքին հազարավոր ձայներ կան, այսինքն՝ հազարավոր մարդիկ: Այդ ձայները տեղ հասցնողները դուք եք, իսկ այդ տեղը Ազգային Ժողովն է, ընդունված որոշումներն ու օրենքներն են: Սա պատվաբեր և պատասխանատու առաքելություն է»:

Դիտվել է՝ 4905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ