ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ջուր չունենք

Ջուր չունենք
01.06.2024 | 08:51

Անհայտ է, թե երբ ենք ունենալու:

Ջրի անհետաձգելի կարիք կա:

185 հեռախոսահամարով զանգելն անիմաստ է:

Զանգահարեցի փրկարար ծառայություն (ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն / Rescue Service) 911 հեռախոսահամարով:

Ասացի, որ ջրազրկված եմ և ջրի կենսական անհրաժեշտություն ունեմ, մասնավորապես` պետք է դեղեր ընդունեմ:

«Փրկարարները» պատասխանեցին, որ «ջրի հարցով» չեն զբաղվում: Ասացի, որ ծայրահեղ վիճակ է: Հեռախոսն անջատեցին:

Զանգահարեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ի գրասենյակ:

Ասացի, որ փրկարար ծառայությունը հրաժարվում է փրկել ջրի կարիք ունեցող ՀՀ քաղաքացուն:

ՄԻՊ-ից Դավիթն ասաց, որ պետք է գրավոր գրեմ:

Ասացի, որ կարող է չհասցնեմ:

Ասաց, որ կզբաղվեն:

«Զբաղվում են»:

Բոլոլայի հեղինակն ու պատասխանատուն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն է (Ambassade de France en Arménie) և, իհարկե` անպատասխանատու իշխանությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Մեկնաբանություններ