ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Տարածքների յուրացման բոշայական հեռանկար

Տարածքների յուրացման բոշայական հեռանկար
10.03.2024 | 15:31

Այն, որ պետական համալսարաններն ու ակադեմիական ինստիտուտները խառնափնթոր «համակարգում» են, բացի կրթական և գիտական մակարդակը ցածրակարգ դարձնելու նպատակից, նաև՛ հսկայական շենքային տարածքների յուրացման հնարավորությամբ, որոնք, ի դեպ, որքան էլ գեղեցիկ լինեն (ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը, ԳԱԱ նախագահության շենքը և այլն), նույնպես քանդվելու են` բոշայական երկնաքերների հեռանկարով, մի կերպ հասկացանք: Իսկ ի՞նչ են մտածել այս դևերը Վանաձորի, Շիրակի, Գավառի, Գորիսի պետական համալսարանների մասին: Սրանք արտոնյա՞լ վիճակում են, թե՞ պարզապես լուծարվում են:

Ի դեպ, ի՞նչ է լինելու ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական համալսարանների ճակատագիրը:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ