ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Իշխանահանձնման մեխանիկա

Իշխանահանձնման մեխանիկա
01.03.2024 | 15:42

2008-ի մարտի 1-ին ՀՀ-ում տեղի ունեցավ «գունավոր հեղափոխության» առաջին փորձը՝ генеральная репетиция-ն, որին այն ժամանակվա պետությունը կարողացավ դիմագրավել:

Այդ օրերին կիրառվեցին անգամ «գունավոր հեղափոխությունների» զինանոցի տեղեկատվական-քարոզչական դասական հնարքները, որոնք, սակայն, իրենց ողջ ցանկով դրսևորվեցին միայն 2018-ի իշխանհանձնման ժամանակ:

Հ.Գ. Ի դեպ, իշխանահանձնում կամ ինքդ քո ձեռքով քեզ իշխանազրկելու, լեգիտիմ թոշակի անցնելու գործընթաց կազմակերպվեց նաև Ղազախստանում (պատճառների մասին մի օր առանձին կխոսենք):

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ