Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Երկուսից ո՞րն է ավելի վտանգավոր

Երկուսից ո՞րն է ավելի վտանգավոր
11.01.2024 | 21:29

Երեկ Բաքվի բռնապետը շատ պարզ հայտարարեց առաջիկայում նոր լայնածավալ պատերազմի և ՀՀ կործանման իր անհագուրդ ծրագրերի մասին:

ՈՒզում եմ գնահատել` ավելի վտանգավոր թշնամի է Ալիև՞ը, ով գիշեր ցերեկ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, անդադար զինվում, նոր ստորաբաժանումներ ստեղծում, այդ թվում քաղաքային մարտեր վարելու համար, թե՞ Հայաստանի կառավարիչը, ով շարունակում է թուլացնել և բթացնել ՀՀ քաղաքացիների զգոնությունը, բաց պահել և չկահավորել սահմանները, քայքայել Հայոց բանակը և վերջնականապես զրկել Հայաստանին պաշտպանունակությունից։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ

Ադրբեջանին քաղաքային մարտեր վարել իմացող ստորաբաժանումներն անհրաժեշտ չեն Տավուշի կամ Վայոց ձորի քաղաքներ գրավելու համար, դրա անհրաժեշտությունը չունեն, դրանք կկիրառվեն միայն Երևանում, ի դեպ նրանք Երևանի համար այժմ ավելի հաճախ են օգտագործում Էրիվան տարբերակը, քան մինչև Նիկոլը Ստեփանակերտի համար օգտագործվում էր Խանքենդի տարբերակը:

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ