ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Չինովնիկը պիտի լինի անողնաշար ու անսկզբունք

Չինովնիկը պիտի լինի անողնաշար ու անսկզբունք
01.12.2023 | 10:38

Ժամանակակից հայ չինովնիկը պիտի ընկած ելած լինի: Կուսակցական տոմս պիտի չունենա, բայց հայտնի կուսակցությունների դռները բացել-փակելու հարուստ փորձ պիտի ունենա:

Նրան կուսակցական ջոջերն այնքան հարգած ու ընդունած պիտի լինեն, որ վստահած լինեն ընտակաշառք բաժանելու պես կարևորագույն գործը:

Ժամանակակից հայ չինովնիկը սկզբունք, ողնաշար պիտի չունենա:

Ի՛նչ ասացին՝ պիտի խելոք անի:

Այսինքն՝ պետականամետ պիտի լինի:

Ցանկալի է, որ բանակից փախած լինի:

Նա պիտի իմանա, թե որտեղ պետք է կիսագողական գնալ, իսկ որտեղ՝ կիսաբոզական:

Հագի կոստյումը մեկ ռազմեր վրեն փոքր պիտի լինի, ձայնի ինտոնացիան, խոսելաձևը՝ օրվա իշխանության պարագլխին համահունչ:

Ժամանակակից հայ չինովնիկը ղախպի տղա պիտի լինի:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ