Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ինձ մնար, բոլոր կեղծարարներին կգնդակահարեի իսրայելական ՈՒԶԻ ավտոմատով

Ինձ մնար, բոլոր կեղծարարներին կգնդակահարեի իսրայելական ՈՒԶԻ ավտոմատով
01.11.2023 | 21:12

Կանցնի էլի մի քանի տարի:

Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի պատության նոր դասագրքի հեղինակը կգրի.

«2023 թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ընթացքում աննախադեպ բան կատարվեց:

ՔՊ իշխող կուսակցության ու վարչապետ Նիկոլի տքնաջան աշխատանքի շնորհիվ, տեղի ունեցավ մասսայական ներգաղթ:

100 հազարից ավելի մեր եղբայրներն ու քույրերը կազմակերպված ներգաղթեցին մայր Հայաստան»:

Չկասկածեք, հենց այդպես էլ կներկայացվի:

Ինչպես ներկայացվել է մեր նորագույն պատմության

վերջին՝ 35 ամյա շրջափուլը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Ինձ մնար, բոլոր կեղծարարներին կգնդակահարեի իսրայելական ՈՒԶԻ ավտոմատով:

Դիտվել է՝ 2929

Մեկնաբանություններ