Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Նաթանյահուի և Բայդենի ականջներին շշնջացել է Սատանան-4

Նաթանյահուի և Բայդենի ականջներին շշնջացել է Սատանան-4
13.10.2023 | 14:55

Մեր և աշխարհի համար վտանգավոր Իսրայելա-պաղեստինյան պատերազմը, ցավոք, դեռ միայն սկիզբն է

(սկիզբը՝ այստեղ)

Իսրայելին թելադրող, ղեկավարող ջհուդամասոնները հեռուն գնացող նպատակներ ունեն: Ինչպես նշել էինք Իսրայելա- պաղեստինյան պատերազմի հենց առաջին օրը հրապարակված մեր «Իսրայելը բոցերի մեջ է, Մերձավոր Արևելքում այսօր վաղ առավոտվանից կատարյալ պատերազմ է սկսվել» վերտառությամբ հոդվածում, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի:

Այդ, ինչպես նաև հաջորդ օրը հրապարակված «Մերձավոր Արևելքում իրադարձությունները կարող են զարգանալ մեր և աշխարհի համար վտանգավոր սցենարով» հոդվածում և հետագա վերլուծականում չէինք բացառել մի շարք նախադրյալների առկայության դեպքում նույնիսկ միջուկային զենքի օգտագործման կամ Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունը, և նշել, որ իրադարձությունները զարգանում են աշխարհի համար վտանգավոր սցենարով՝ նկատի ունենալով նախ և առաջ, Իսրայելի հարվածները Լիբանանում, Սիրիայում գտնվող թիրախներին և պատերազմում Լիբանանին, Սիրիային, Իրանին ներքաշելը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից պատերազմի վերաճելը տարածաշրջանային մեծ պատերազմի:

Իրադարձությունների վերջին զարգացումները վերոնշյալ վտանգը, ցավոք, դարձնում են ավելի առարկայական: Վերլուծականի նախորդած մասում արդեն նշել ենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ավիացիան հոկտեմբերի 11-ին հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլահ» զինյալ կազմակերպության օբյեկտներին, հրետանին նույնպես հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, բացի այդ, հոկտեմբերի 10- ին,

РБК- ի տեղեկացմամբ ՑԱՀԱԼ-ը հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ: Սրանով, սակայն, չի բավարարվել:

Ինչպես այսօր տեղեկացրել է «РИА Новости»- ին՝ հղում կատարելով սիրիական «Ալ-Վաթան» թերթին, Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին:

Ընդգծենք, որ երկու օդանավակայանն էլ քաղաքացիական են: Եվ եթե նույնիսկ ընդունենք, թե ավելի վաղ իսրայելական կողմի հրապարակած տեղեկությունը՝ Սիրիայի կողմից արկեր են արձակվել Իսրայել, որոնք ընկել են Իսրայելում, բաց տարածքում (ի դեպ, ՑԱՀԱԼ- ի հրապարակած տեղեկատվության մեջ բառ անգամ չկա, թե դրանք որևէ վնաս են պատճառել), ոչ թե ապատեղեկատվություն է, քարոզչական կեղծիք, այլ համապատասխանում է իրականությանը, ապա ՑԱՀԱԼ-ի պատասխան հարվածը պետք է լիներ ոչ թե քաղաքացիական օդանավակայաններին, այլ այդ արկերն արձակած, ընդ որում, հանրությանը ՑԱՀԱԼ-ի հրապարակած տեղեկատվությունից անհայտ, անորոշ զինյալներին: Այսպիսով ակնհայտ է, որ Իսրայելը փորձում է սադրել Սիրիայի պատասխան հարվածը և նրան նույնպես ներքաշել պատերազմի մեջ, ինչպես սադրել է իր դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը (նշված փաստին առաջիկայում հանգամանորեն կանդրադառնանք):

«Նախնական տվյալներով՝ հրթիռակոծվել են թռիչքուղիները, երկու օդանավակայաններն էլ շարքից դուրս են եկել»,- նշված է հրապարակման մեջ:

Ժամեր առաջ Life.ru- ն հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, տեղեկացրեց, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի և Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայաններն իսրայելական ավիացիայի հարձակման և թռիչքուղիների վնասման հետևանքով շարքից դուրս են եկել և դադարեցրել իրենց աշխատանքը:

Գործակալության աղբյուրի տվյալներով ՝ այսօր ժամը 13:50-ի սահմաններում իսրայելական օդուժը միաժամանակյա հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին: Տեղական ԶԼՄ-ները գրում են օդանավակայանների շրջանում ՀՕՊ-ի աշխատանքի մասին:

Թե պատասխան ինչ քայլի կդիմի Սիրիան, կամ՝ կդիմի՞, թե ոչ՝ դեո հայտնի չէ: ՈՒշագրավ է, որ իսրայելա-պաղեստինյան պատերազմի դեռ առաջին օրը Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ռիչարդ Հեխտը, CNN-ին հղում կատարած Life.ru-ի փոխանցմամբ, հայտարարել Է, որ Իսրայելական բանակը պատրաստ է հարված հասցնել Լիբանանին և Սիրիային, պատրաստ է Լիբանանի և Սիրիայի կողմից հարձակումներին, եթե այնտեղ կան պաղեստինյան խմբավորումներ:

Ավելորդ չենք համարում մեջբերել հոկտեմբերի 9-ի ճեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքը.

«Մենք չափազանց անհանգստացած ենք, մենք կարծում ենք, որ պետք է, որքան հնարավոր է շուտ, այս իրավիճակը բերել խաղաղ հուն,- ТАСС- ի տեղեկացմամբ , ասել է Պեսկովը:- Որովհետև բռնության ահա այսպիսի փուլի շարունակությունը, անշուշտ, հղի է այդ հակամարտության հետագա էսկալացիայով և տարածմամբ։ Դա մեծ վտանգ է տարածաշրջանի համար»։

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանում տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում։ ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ և ՄԱԿ-ի 181 (II) բանաձևով 1947 թ. որոշվել է երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծումը, բայց ստեղծվել է միայն Իսրայելը: Թել Ավիվը ձևականորեն հռչակելով իր համաձայնությունը երկու պետության սկզբունքի հետ, վերջնականապես չի ազատագրել պաղեստինյան տարածքները, հակառակը՝ հետագա պատերազմների ընթացքում գրավել է Պաղեստինի տարածքի ահռելի մասը:

Ըստ ռուսական ԶԼՄ- ների, պաղեստինցիները փորձում են հասնել նրան, որ երկու երկրների միջև ապագա սահմաններն անցնեն այն գծերով, որոնք գոյություն ունեին մինչև 1967 թ. վեցօրյա պատերազմը՝ տարածքների հնարավոր փոխանակմամբ: Պաղեստինը , որն այժմ սոսկ դե յուրե ինքնիշխան ու մասամբ ճանաչված պետություն է՝ իրականում ինքնավարության՝ ինքնավար վարչա-տարածքային միավորի (https://www.bbc.com/russian/international/2009/09/090918_in_depth_israel_and_palestinian_territories , https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D0%BB%D0%B5%D1%81%D1%82%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BD%D0%B0%D1%86%D0%B8%D0%BE%D0%BD%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%B0%D0%B4%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B8%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F ) կարգավիճակով, ցանկանում է իր պետությունը ստեղծել Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը դարձնել իր մայրաքաղաքը (Պաղեստինի մայրաքաղաքը համարվում է Արևելյան Երուսաղեմը, չնայած վարչական կենտրոնը գտնվում է Ռամալլահում): Իսրայելը հրաժարվում է վերադառնալ մինչ 1967 թ. պատերազմը եղած սահմաններին և բաժանել Երուսաղեմը:

Սակայն պաղեստինա-իսրայելական հակամարտությունն արդյոք միայն կողմերի տարածքային շահերի՞ հետ է կապված, ինչպես հիմնականում ներկայացվում է աշխարհի, այդ թվում նաև ռուսական ԶԼՄ- ների կողմից: Իհարկե՛ ոչ: Հակամարտությունը խորքային, ընդ որում, կրոնական արմատներ ունի:

Չլուծված խնդիրներից գլխավորը քրիստոնեության, հուդայականության և իսլամի կենտրոն Երուսաղեմի կարգավիճակն է, իսկ առավել խորքում գտնվող և առավել կարևոր հարցն այն է, թե Պաղեստինն արդյոք կկարողանա՞ պահպանել Երուսաղեմի արևելյան մասում, Երուսաղեմի Հին քաղաքում, Տաճարի լեռան վրա գտնվող, ողջ աշխարհի մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկի ու դրանցից իր չափերով ամենամեծի՝ Ալ-Ակսա մզկիթի (միաժամանակ կարող է տեղավորել մինչև 5000 մարդ, արաբերեն՝ ալ-մասջիդ ալ-ակսա, թարգմանաբար՝ հեռավոր մզկիթ, հայտնի է նաև «Օմարի մզկիթ» անվամբ) նկատմամբ իր վարչական ղեկավարման իրավունքը (մզկիթի վարչական ղեկավարումն առ այսօր մնում է Հորդանանա-Պաղեստինյան վակֆին) և հասնել մզկիթի փաստացի տիրապետման, ինչը հնարավոր կլինի միայն Արևելյան Երուսաղեմը ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելով և ամենակարևորը՝ Իսրայելի կողմից ՄԱԿ- ի որոշումը կատարելով:

Թե՞ հակառակը՝ Պաղեստինը մզկիթի նկատմամբ վարչական ղեկավարման իր իրավունքն էլ կկորցնի (ինչին հետևողականորեն ձգտում է հրեաների պետությունը), և Իսրայելը, որի ձեռքում է Երուսաղեմի Հին քաղաքը 1967թ. արաբա-իսրայելական 6-օրյա պատերազմից հետո, նշված մզկիթի նկատմամբ լիակատար իրավունք ձեռք բերելով, կկարողանա իրականություն դարձնել այն քանդելու և ճիշտ նույն տեղում, որպես հակաքրիստոսի՝ Նեռի հոգևոր նստավայր, Սողոմոնի տաճարը կառուցելու ջհուդամասոնների վաղեմի ծրագիրը, ինչին առաջիկայում հանգամանորեն կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

Ահա թե ինչի համար է Մերձավոր Արևելքում բռնկված ու գնալով ծավալվող պատերազմը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(տեսանյութը՝ այստեղ)

Դիտվել է՝ 9400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ