ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Վարքով բոլշևիկյան, էությամբ՝ ճիզվիտական բենեֆիսն ԱԺ-ում

Վարքով բոլշևիկյան,  էությամբ՝ ճիզվիտական բենեֆիսն ԱԺ-ում
28.04.2023 | 22:20

Ինչքան մարդկային գաճաճ, ապաքաղաքական թյուրիմացություն և բարոյական մնացորդ կար, այսօր ԱԺ-ում ելել էր ջրի երես ու հարձակվել դաշնակցության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։

Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը կործանած, ազգային ու պետական շահերը դավաճանած, ապագան խավարի մատնած, մեր երեխեքին մատաղացու դարձրած, Արցախը թուրքի երախում թողած քաղաքական մեծամասնության հանձնառու վարձկանները ճիզվիտական ինքնավստահությանբ ու բոլշևիկյան խանդավառությամբ, փրփրաբերան ռևիզիայի էին ենթարկում դաշնակցության պատմությունը, դասեր տալիս ու ծափահարում միմյանց։ (էդ ծափերից արյան հոտ էր գալիս ու դահլիճում ծանր, ոչ մարդկային, մահաբեր շունչ էր իջնում)։

Դաշնակցականներիս նյարդերն ու կամքը պինդ են։ Երեք դարի վրա ձգվող ՀՅԴ պատմության ընթացքում դաշնակցության ռևիզորներն ու դահիճները շատ են եղել, հիմա նրանք պատմության աղբանոցում են։

Դաշնակցության և հայ առաքելական եկեղեցու դեմ այս կատաղի արշավը շատ հստակ թիրախ ունի․ օրվա իշխանությունները հայ ժողովրդի ինքնությունն ու մեր արժեհամակարգը վերջնականապես ջախջախելու ճանապարհին մի վերջին հանձնարարություն ունեն․ խոցել և վերջնականապես բարոյալքել երկիրը, դա անել ազգային երկու կարևորագույն ինստիտուտները՝ եկեղեցին և ՀՅԴ-ն քանդելու ճանապարհով։ Սրանք մեր կազմաքանդված իրականության մեջ ինքնության վերջին սյուներն են՝ արժեքաստեղծ համակարգեր։ Սա միայն ու միայն թշնամու պատվեր է։

Հանդիսատեսը դառնալով վարքով բոլշևիկյան, էությամբ՝ ճիզվիտական այս բենեֆիսին, Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» հայտնի աշխատությունը հիշեցի։

«Եվ ու՞մ են ավելի շատ սիրում թագավորները՝ իրենց հիմար ծաղրածուների՞ն,-հարցնում է Ռոտերդամցին, հետո ցավով շարունակում,- ավաղ, ժողովուրդները նույնպես չեն հրաժարվում հիմարության բարիքներից»:

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 3478

Մեկնաբանություններ