ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ես հավատում եմ մեր համազգային շահը հետապնդող հայրենանվեր ուժերի զարթոնքին և հաղթանակին

Ես հավատում եմ մեր համազգային շահը հետապնդող հայրենանվեր ուժերի զարթոնքին և հաղթանակին
11.04.2023 | 22:31

Շինծու և պարտադրված ժողովրդավարությունը, որի քողի տակ արդեն հարյուրամյակներ շարունակ երկրների կառավարման վահանակի առջև են տեղադրվում փողոցից բերված տգետ ու չտես դրածոները և խամաճիկները, իսկ այդ զանգվածը, անձնական շահագրգռություններից բացի չի գնահատում ոչինչ, առավել ևս հանրային, հասարակական շահը: Գիտակցաբար կամ անգիտակցաբար, բացարձակապես անտեսում է այն և ձևավորել է մի միջավայր, որտեղ պարբերաբար ոչնչացնելով ազնվականությանը՝ արմատապես վտանգվել է ազգային համահավաք գիտակցությունը, ոտնահարվել ազգային սրբություններն ու արժեքները՝ ինքնության, հոգեբանության, մտածողության, կենցաղի, ավանդույթների, վարքականոնների, նույնիսկ, լեզվի և բառապաշարի առումով...
Ահա, թե ինչու է վտանգված ազգային գաղափարախոսությունն իր կարևորագույն բաղադրիչներով, մարդկային բանականությունից մինչև ազգային պետական համապարփակ քաղաքականության անտեսումը, ահա, թե ինչու է մարդկությունը հաշտվել իր ծնած պատուհասների բոլոր անհեթեթություններին, բարոյական շեղումներին և սրբապղծություններին և, ահա, թե ինչու եմ համոզված, որ ազնվականությանը կարող է նետահարել ցանկացած վիժվածք, ազգային-հասարակական- պետական շահը կարող է բռնաբարել ցանկացած թափոն, նրանք կարող են, նույնիսկ, սպանել բանական և մտածող, անանձնական նկրտումներ ունեցող մարդուն, բայց համոզված եմ, որ այդ տեսակին հաղթել անհնար է:: Առավել քան վստահ եմ հայոց՝ ինքնաճանաչողության և արմատներին վերադառնալու անհրաժեշտության, նրա հոգևոր-մտային վերարթնացման, բարձր ընդունակությունների հարատևության և ազգային համահավաք գիտակցության մոտալուտ վերածննդի մեջ:
Ես հավատում եմ մեր համազգային շահը հետապնդող հայրենանվեր ուժերի զարթոնքին և հաղթանակին...

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2136

Մեկնաբանություններ