ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղարկում է Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում ծագած ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Քլինթոնն այսօր Մերձավոր Արևելք կմեկնի Կամբոջայից, որտեղ նա ուղեկցում է Բարաք Օբամային։ Պետքարտուղարն իր մերձավորարևելյան այցը կսկսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններով։