ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան` այս անգամ նրանք այցը կսկսեն Բաքվից, որտեղ նոյեմբերի 26-ին կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երևանում նրանք կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Եթե եղանակը բարենպաստ լինի` համանախագահները նախատեսում են լինել Լեռնային Ղարաբաղում:
Այցին կհաջորդի դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: