Իրանի հարավ-աևմուտքում վթարի է ենթարկվել ուսանողների տեղափոխող ավտոբուսը։ 21 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ ավտոբուսն ընթանում էր բարձր արագությամբ, և վարորդը թաց ճանապարհին չի կարողացել ղեկավարել մեքենան։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղի ունեցածի կապակցությամբ ընթանում է քննություն։
Նշենք, որ Իրանում ավտոճանապարհային պատահարներից տարեկան մահանում է մոտ 20 հազար մարդ։ Պատճառներից են ամրագոտիներ չկապելը, ընթացքում բջջայինով խոսելը և թույլատրելի արագության գերազանցումը։