Լիտվայի խորհրդարանի ընտրություններում առջևում են ընդդիմադիր Աշխատանքի կուսակցությունը (24,48 տոկոս) և Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (19,49 տոկոս)։ Այդ մասին հաղորդում է երկրի ընտրական հանձնաժողովը։ Կառավարող կուսակցությունը երրորդ տեղում է, սակայն փորձագետների կարծիքով, ձայների հաշվարկից հետո այն կարող է առաջընթաց գրանցել։
Լիտվայում ընդդիմության հաղթանակը շատերը պայմանավորում են երկրում տարվող խիստ տնտեսական քաղաքականության նկատմամբ բնակչության ունեցած դժգոհությամբ։