Այսօր Սուդանում Ան-12 ռազմական ինքնաթիռի վթարի պատճառով 13 մարդ է զոհվել, 9-ը ստացել են վնասվածքներ։ Երկրի իշխանությունները սկսել են տեղի ունեցածի պատճառների հետաքննություն։
Օգոստոսի 19-ին Սուդանի հարավում թռիչքից անմիջապես հետո պայթել էր ևս մեկ ինքնաթիռ, որը տեղափոխում էր կառավարական պատվիրակության անդամներին։ Ավիավթարի հետևանքով 31 մարդ էր զոհվել։