Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Բելառուսի խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր չի անցել

Բելառուսի խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր չի անցել
24.09.2012 | 02:01

Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, մասնակցել է ընտրողների 74,3 տոկոսը։ Ընդդիմության և ոչ մի թեկնածու խորհրդարան չի անցել։
Կեսգիշերից հետո ԿԸՀ նախագահ Լ. Երմոշինան հայտնել է, որ 110 պատգամավորներից 109-ն ընտրվել են։ Կրկնակի ընտրություններ տեղի կունենան միայն մեկ ընտրատարածքում։ ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրություններն անվանել է կայացած քվեարկության ավարտից 6 ժամ անց։
Տեղի անկախ դիտորդները նշում են, որ քվեարկության մասնակիցների թիվը շատ ընտրատեղամասերում ուռճացված է, իսկ մայրաքաղաքում ընտրությանը մասնակցածների տոկոսը գրեթե կրկնակի ավելի է իրականից։

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ