ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատազրկած իշխանությունների դեմ քաղաքական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիք է պարունակում։ Փաստաթղթում ասվում է, որ Տիմոշանկոյի դեմ դատական գործընթացն ուղղորդված էր, և նախկին վարչապետն անհապաղ պետք է ազատ արձակվի, քանի որ բուժման կարիք ունի։
Բանաձևի մեջ կոչ է արվում պետքարտուղարությանն Ուկրաինայի մի շարք պաշտոնատար անձանց չտրամադրել Միացյալ Նահանգների մուտքի արտոնագիր։