Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Զիմբաբվեի դատարանը վարչապետին չի թույլատրում ամուսնանալ

Զիմբաբվեի դատարանը վարչապետին չի թույլատրում ամուսնանալ
15.09.2012 | 11:17

Զիմբաբվեի գերագույն դատարանը որոշել է, որ երկրի վարչապետ Մորգան Ցվանգիրան չի կարող ամուսնանալ իր սիրած կնոջ հետ, քանի որ նա արդեն ունի պաշտոնական կին։
Ամուսնական արարողությունը նախատեսված էր արդեն այսօր։ Վարչապետի փաստաբանները տեղեկացրել են, որ դատական վճռի համաձայն՝ կառավարության ղեկավարն արդեն մեկ անգամ ամուսնացել է ցեղային օրենքներով՝ հարսնացուի համար վճարելով գլխագին։ Ցվանգիրան մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
Ավելի վաղ Զիմբաբվեի դատարանը վարչապետին թույլատրել էր ամուսնանալ՝ նրա կնոջ պատճառաբանությունները համարելով անհիմն։ Իսկ վարչապետի նախկին ընտրյալը վստահեցնում էր, որ ամուսինն իր հետ ամուսնացել է ազգային ավանդույթների համաձայն։ Մինչդեռ դատական առաջին վճռի համաձայն՝ ամուսնական արարողությունները, առանց
իրավաբանական ամրագրման, որևէ ուժ չունեն։

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ