Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի հետ համագործակցության փաստաթուղթը

Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի հետ համագործակցության փաստաթուղթը
26.05.2012 | 02:42

Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել 2014 թվականից հետո ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին, որը մայիսի 2-ին ստորագրել էին երկու երկրների նախագահները։
Կողմերը համաձայնագրի վրա աշխատել են ավելի քան մեկ տարի։ Նշենք, որ 2014 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել ԱՄՆ-ի առաքելությունն Աֆղանստանում։ Փաստաթղթում նշված են 2014 թվականից հետո Աֆղանստանում ամերիկյան հնարավոր ներկայության պայմանները։
Համաձայնագիրը պետք է հավանության արժանանա նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ