ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նախաամանորյա ցնցակաթված

Նախաամանորյա ցնցակաթված
20.12.2013 | 18:00

Ես` ազգապետականական տառապյալս, 2014-ի հունվարի 1-ից սարկաստիկ գրոհներով հակադրվելու եմ Երկիրն ու Էրգիրը ապականող դեմքերին և դեպքերին, գործիչներին, գործիքներին ու գործամոլներին` վասն Չորրորդ Հանրապետության։ Երրորդ Հանրապետությունը, ինչպես գիտեք, ժամ առ ժամ վերափոխվում է Հակապետության։

Եվ, ահավասիկ, ներխուժում ենք մեր նորանկախական հետնախորշերը։ Ինչե՜ր կան այստեղ, Տեր իմ երկնավոր:
Հակապետությունում Դդումը դաս է տալիս Բանող եզանը, Բանող եզը սիրահետում է Խրտվիլակին, Խրտվիլակն էլ հացադուլ է հայտարարում ու պահանջում յուր մարմարե կոթողը կանգնեցնել Հակապետության «Հանրապետության» հրապարակում (ուր, թե հիշում եք, խորհրդային տարիներին հրաշակերտ պատվանդանն էր, այսօր, ազատ և անկախ մեր օրերում, խոտհարք է), Խրտվիլակին ընդդեմ է Միասեռականը, ով վայելում է Օլիգարխի հովանավորությունը... Ի դեպ, Դդումը, Խրտվիլակն ու Միասեռականը Օ.-ի հորդորով կուսակցություն են, անունն էլ` «Խրտվիլակամիասեռադդմական» կուսակցություն):
Այսպիսով, Ցնցումը` ՀՀ օրենքը «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին»:
Ահավասիկ` Կաթվածը։
Կանայք հայոց տարին բոլոր պիտի երկրի՛, բակի՛, սանհանգույցի՛ հոգսը քաշեն, այսինքն` տաշեն ու մաշեն, փորեն և փրթեն ու վերջում էլ մի երկու թաս գինի քաշեն գլուխները։ Նաև տարվա զույգ օրերին մաքրամաքուր սափրվեն (կենտ օրերին, բնական է, պետք է բոլդիբիլդինգը սերտեն) և, ի վերջո, կոկետությունը թարգեն։
Տղամարդիկ, հետևաբար, պիտի եփեն ու թափեն, տղաները, բնական է, պետք է շրթներկ գործածեն և, ի վերջո, և վերջապես` պիտի պառկեն ու ծնեն։
Սա բանի նմա՞ն է։ Բնավ։ Այսպիսով գրոհում եմ և ճանապարհ հարթում դեպի ազատ, անկախ, օլիգարխազերծ և աղանդավորահամասեռամոլամերժ Հայաստան։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ