«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հարավային Կորեան չորսօրյա զորավարժություններ է սկսել

Հարավային Կորեան չորսօրյա զորավարժություններ է սկսել
07.09.2012 | 13:47

Հարավկորեական զինվորականները չորսօրյա ռազմածովային զորավարժություններ են սկսել Տակեսիմա կղզիների մոտակայքում: Այս կղզիները տարածքային վեճի առարկա են Ճապոնիայի և Կորեայի Հանրապետությա միջև:
Տոկիոյի և Սեուլի միջև հարաբերություններն այս պահին ճգնաժամայի են: Երկու երկրների միջև հակամարտությունը սրվել է օգոստոսի սկզբին, երբ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակն այցելեց վիճելի կղզիներ: Դրանից հետո Սեուլից հետ կանչվեց Ճապոնիայի դեսպանը, Ճապոնիայի վարչապետն էլ չեղյալ հայտարարեց Կորեային Հանրապետության նախագահի հետ նշանակված հանդիպումը:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ