ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ես չեմ կարող գործել օրենքից դուրս»

«Ես չեմ կարող գործել օրենքից դուրս»
16.06.2012 | 01:21

ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն` նարնջագույն հեղափոխության առաջին տիկինը, ով 2011 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, 2009-ին ՌԴ-ի հետ գազային պայմանագիրը կնքելիս լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, կարող է ազատ արձակվել: Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Time»-ին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է նրան ներում շնորհել, բայց այդ քայլին կարող է դիմել միայն դատական գործընթացի ավարտից հետո: «Ես իբրև նախագահ չեմ կարող օրենքից դուրս գործել: Երբ դատարանները վճիռները կայացնեն, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, նախագահն իրավունք կունենա ներում շնորհել»,-ասել է Վիկտոր Յանուկովիչը, ում մեղադրում են նախկին վարչապետի քաղաքական հետապնդման մեջ: Նախագահը լրագրողին հավաստիացրել է, որ իրոք ցանկանում է Յուլիա Տիմոշենկոյին ազատություն շնորհել, բայց չի ասել, թե քանի տարի կտևեն դատական գործընթացները: Նա գտնում է, որ 2009 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է սեփական երկրի շահերը և պատասխանատվություն չի կարող կրել պայմանագրի հետևանքների համար:

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ