38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Երբ քաղաքական գործիչը հավակնում է «մեսիայի» դերին

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Երբ քաղաքական գործիչը հավակնում է «մեսիայի» դերին
12.03.2013 | 16:02

ՈՒզում եմ «կիսվել» մեր տեղական քաղաքականության մեջ վերջերս ակտիվորեն տեղ գտած մի երևույթի մասին իմ մտածմունքներով. երևույթի անունն է «հացադուլ»: Մի կողմ դնելով հուզախառը հայտարարություններն առ այն, որ «պարոն Հովհաննիսյանը հացադուլի է նստել հանուն ինձ և իմ իրավունքի իրացման», ինչին, մեղմ ասած, կասկածանքով եմ վերաբերվում, քանի որ, ըստ իս, «սուրբ փրկիչ» քաղաքական գործիչներ չեն լինում, կցանկանայի քննարկել «հացադուլի» արդյունավետության գործակիցը` որպես քաղաքական քայլ:

Առահասարակ, ե՞րբ է այս կամ այն քաղաքական գործիչը դիմում նման քայլի:
ա.Երբ քաղաքական գործիչը գրեթե հայտնի չէ հասարակությանը և իր այդ քայլով հանրությանը ներկայանալու խնդիր ունի: Նման խնդիր Րաֆֆի Հովհաննիսյանը չունի:
բ.Երբ քաղաքական գործիչը զուրկ է 37 տոկոս ձայն հավաքած թեկնածուին հարիր ակտիվ քաղաքական գործողությունների իրականացման հնարավորությունից (հանրահավքների անցկացում, ակցիաներ, քաղաքացիների հետ հանդիպում, դիմում Սահմանադրական դատարան և այլն): Նման խնդիր Հովհաննիսյանը նույնպես չունի: Այդ դեպքում ո՞րն է «միայն իմ դիակի վրայով» քաղաքական անիրատեսական շանտաժի իրական նպատակը:
Ակնհայտ է, որ երկու անգամ մարզերով շրջայց կատարած Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ուներ, թե դրանք աշխուժություն կհաղորդեն Ազատության հրապարակի հանրահավաքներին և կհանգեցնեն ցույցերին մարդկանց քանակի ավելացմանը, այնինչ, ինչպես տեսանք, մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանի ընդունելությունը միանշանակ չէր, իսկ Ազատության հրապարակի ցուցարարների թիվը գնալով պակասում է, քանի որ մարդիկ հստակ քայլեր ու ծրագրեր են ակնկալում: Ուստի, հնարավոր է, որ հացադուլն ընդամենը քաղաքական փակուղուց դուրս գալու ռադիկալ միջոց է` կրքերի արհեստական շիկացման լավ տարբերակ: Եթե Անդրիաս Ղուկասյանի համար հացադուլը քարոզարշավի սկիզբ էր և ընթացք, ապա շատ հնարվոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար հացադուլը հետընտրական գործընթացից սահուն կերպով դուրս գալու և վերջակետ դնելու միջոց է:

Հ.Գ. Երբ քաղաքական գործիչը հավակնում է «մեսիայի» դերին, գործընթացը վերջնականապես կորցնում է իրականության հետ կապը:

Դիտվել է՝ 4801

Մեկնաբանություններ