Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ակադեմիական քաղաքի առաջին սուտը

Ակադեմիական քաղաքի առաջին սուտը
31.08.2024 | 09:27

Ովքեր լավ տեղյակ չեն նախագծային-դիզայներական աշխատանքներում ներգրավված արևմտյան ընկերությունների հնարքներին, ապա ասեմ, որ գործից անտեղյակ հաճախորդներին առաջին փուլում շատ ընդունելի է նախորդ իրենց չիրագործված կամ կիսատ իրագործված նախագծերից մի քանի սիրուն նկար որպես նախագիծ-տարբերակ առաջարկելն ու դրա դիմաց կլորիկ գումար աշխատելը:

Սնուփ Դոգի անվան ակադեմիական քաղաքի հետ կապված առայժմ հրապարակված են տեսողական խաբկանք կամ պարզ ասած` թոզփչոցիի նման ընդամենը չորս լուսանկար: Գործից հասկացողները գիտեն, որ այդպիսի նկարներ նույնիսկ դպրոցականը կարող է կես ժամում պատրաստել ու հրամցնել, էլ չասեմ արհեստական բանականության մասին:

Ռելիեֆային անհամապատասխանությունից զատ, ակնհայտ սուտ տեղեկություն կա այս բլեֆային նախագծի մեկնարկային փուլում. Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ իր գրառման մեջ նշում է 16 համալսարաններ տեղափոխելու մասին, իսկ GMP ընկերության կայքէջում հիշատակվում է 26 համալսարան (հղումը` https://www.gmp.de/en/projects/17500/academic-city-):

Տարբերությունը տասը համալսարան է: Քիչ չէ:

Ժաննա Անդրեասյան, հիմա ո՞վ է սուտ խոսում, Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ GMP ընկերությունը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ