ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հաստատ մի ինչ-որ ձևով ազատվելու ենք մերօրյա թրքածին ճիվաղից, բա՞յց…

Հաստատ մի ինչ-որ ձևով ազատվելու ենք մերօրյա թրքածին ճիվաղից, բա՞յց…
29.05.2024 | 16:47

«Անկախական» այս երեք տասնամյակում իմ հնարավորություններով պայքարում եմ։ Բազմաթիվ հոդվածներ եմ տպագրել, գրառումներ արել։ Սկսած ԼՏՊ-ից, վերջացրած այս գերճիվաղով, պայքարել եմ բոլոր չորս հրեշների ու նրանց մետաստազների դեմ։ Արդյունքը զրո է։

ՈՒ ես հասկացել եմ, որ պատճառն իմ ու ինձնից երիցս ավելի խելացի, համառ պայքարողների մեջ չէ, նրանց ինքնազոհության մեջ չէ, այլ շատ ավելի խորն է։ Ազգի մեջ է։ Ինչպես մեծն Թումանյանն է ասել` «մենք ներսից ենք փչացած»։ Իսկ փչացած, անպիտան բանը, կարծում եմ, հնարավոր չէ փոխել։ Հատկապես երբ այդ փչացածը ոչ թե իր է, սովորական առարկա է, քար է, որ հղկես, քո ուզած ձևը տաս, այլ մեկևկես հազարամյակից ավելի ներսից այլանդակված մի ազգ։

Հաստատ մի ինչ-որ ձևով ազատվելու ենք մերօրյա թրքածին ճիվաղից։ Բայց հաստատ հարյուրավոր մղոն հեռու ենք մնալու մեր երազած երկիրն ունենալու պատրանքներից, որովհետև մենք ոչ միայն ընդունակ չենք պետականություն ունենալու, արժանապատիվ երկիր կառուցելու, այլև դրա հումքը չունենք` արժանապատիվ Մարդը, Քաղաքացին չունենք, արժանապատիվի գիտակցումը, գնահատումը, արժևորումը մեզանում չկա։ Այդ ծաղիկները մեզ մոտ, մեր լեռնաշխարհում չեն աճում, մոլախոտերը բազմիցս, հարյուրապատիկ, հազարապատիկ ավելի շատ են։ Ծաղիկը խեղդում, սպանում են հենց սաղմի մեջ։ Իշխողը մոլախոտն է, մոլախոտային բնավորությունը, մոլախոտային մտածելակերպը, մոլախոտային արժեհամակարգը, մոլախոտ ծնող սերմը։

Նայեք հայոց մերօրյա նախկին ու ներկա քաղաքական այրերի, նրանց հովանավորյալների համայնապատկերին։ Համատարած այլանդակություն է։ Նմուշի համար մեկը չկա, որ Մարդ հիշեցնի։

Այո, այս նույն լեռնաշխարհում նաև Խորենացի, Նարեկացի, Րաֆֆի, Պարոնյան, Թումանյան, Տերյան, Չարենց, Թամանյան, Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան է ծնվել, բայց նրանք եզակի անհատներ են, որոնք, լույս տալով, սպառվել են և, ի վերջո, կուլ գնացել համատարած գորշ զանգվածին` առանց ի զորու լինելու փոխելու մոլախոտային արժեհամակարգը։ Ընդամենն իրենց լուսավոր ստեղծագործություններն ու իրենց լուսավոր երազանքներն են ժառանգություն թողել։ Դա էլ քիչ չէ ու մեծագույն արժանիք է:

Խորը, շատ խորը ցավով եմ գրում այս ամենը։ ՈՒ խնդիրը հաստատ հոռետեսությունը կամ լավատեսությունը չէ։ Ցավը բազմապատիկ շատ ավելի խորն է։

Gev Naivo

Հ.Գ.

Հարգելի Gev Naivo, կարծում եմ տեղին կլինի, որպեսզի մեկ կարևոր նրբություն ավելացնեմ Ձեր հիմնարար գրառմանը։

Ձեր նշած վերջին 3-ը Հայաստանում չեն ծնվել։ Սարյանն ու Թամանյանը ծնվել են Ռուսատանում, և Ռուսաստանում են կայացել։ Եկել են Հայաստանը շինացնելու։ Խաչատրյանը Թբիլիսի է ծնվել, ստեղծագործել՝ Մոսկվայում։ Հաճախ գալիս էր Հայաստան և իրեն հայ էր զգում։

Րաֆֆին ծնվել է Պարսկաստանում, մահացել՝ Թբիլիսիում, Պարոնյանը ծնվել է Ադրիանապոլսում, մահացել՝ Պոլսում, տիրապետել է 4 լեզուների։

Թումանյանն էլ չնայած ծնվել է Դսեղում, բայց ստեղծագործել է Թբիլիսիում։ Տերյանը ծնվել է Վրաստանում, գործել՝ Ռուսաստանում։

Չարենցը ծնվել է Կարսում, կրթվել Մոսկվայում, և միակն է, որ ստեղծագործել է Հայաստանում։ Դրա համար պատժվել է՝ կոխել են բանտ, գլուխը կերել։

Ստացվում է, որ զուտ հայերից բաղկացած միջավայրը թունավոր է, մարդասպան ու մարդակեր։

Arik Hart

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ