Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Վտանգն ահագնանում է, և ժողովուրդը սկսում է հասկանալ ու գիտակցել այս իրողությունը

Վտանգն ահագնանում է, և ժողովուրդը սկսում է հասկանալ ու գիտակցել այս իրողությունը
18.09.2023 | 19:05

Հայաստանն ու հայ ժողովուրդը կանգնած են բնաջնման եզրին։ Այսինքն, այդ վիճակում ենք ՄԵՆՔ՝ բոլորս, սփյուռքով հանդերձ։ Վտանգը ահագնանում է, և կարծես թե, ժողովուրդը սկսում է հասկանալ ու գիտակցել այս իրողությունը։ Սակայն թավշյա թմբիրից դուրս գալու գործընթացը ավելի երկար ժամանակ կտևի, քան կպահանջվի նոր պատերազմի ու հայ ժողովրդի բնաջնջման համար։ Ընդհանրապես, համաշխարհային պատերազմն է թեժանում, դուրս գալիս ռուս-ուկրաինական ճակատից ու ծավալվելու է, ընդգրկելու նախկին պատերազմների ավանդական տարածաշրջանները՝ Աֆրիկայից սկսած։ Մեր եղբայրներն ու քույրերը՝ արցախցիները, այդ ճակատի առաջնագծում են ու իրենց մաշկի վրա են զգում այդ ահագնացող արհավիրքի ծավալումը։ Կարծես թե, ինձ այդպես է թվում, մենք սկսել ենք նաև նրանց՝ Արցախի բնակիչների ցավը գիտակցել ու հասկանալ, որ պատերազմի նշանակետը Երևանն ու Հայստանն են լինելու։ Խաղադրույքները գնալով մեծանում են։

Ես այս ամենը գրում եմ որպես ձեզ նման քաղաքացի, ընկեր ու եղբայր, որպես Հայ մարդ, ում սիրտը պայթում է մեր Երկիրը համակած քաղցկեղի ստագնացիայից, որը կոչվում է քպ ու նիկոլ փաշինյան։

Հայաստանի իշխանությունները ուղղակի դրածո ու խամաճիկ են և ծրագրավորված են մեզ տանելու կործանման։ Սակայն ընդդիմությունը պարտավոր է փոխել այս իրավիճակը, անձնազոհաբար դուրս գալ փողոց, պայքարել, անգամ զոհվել բարիկադների վրա, սակայն փոխել իրավիճակը։

Հայաստանում լոկ իշխանական թևի ճգնաժամ չէ։ Հայաստանում քաղաքական իշխանության համապարփակ ճգնաժամ է, և նրանք, ովքեր ընդդիմություն են ղեկավարում ու ներկայացնում, կամ պիտի փոխեն գործելակերպը, անցնեն վճռական քայլերի, կամ պիտի զիջեն իրենց տեղը նրանց, ովքեր պատրաստ են ինքնազոհողության՝ հանուն իրական, իսկական ազգային հեղափոխության։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 2626

Մեկնաբանություններ