Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայաքվեն՝ լակմուս

Հայաքվեն՝ լակմուս
09.07.2023 | 18:28

Քանի կար՝ էքստրեմիստներ կոչեցին մեզ, հիմա՝ ռևանշիստներ,

հետո էլ կասեն՝ ահաբեկիչներ, և Ամերիկան կփութա զորք մտցնել՝ մեկընդմիշտ ճնշելու մեզ, «մարդասիրաբար» կհրթիռակոծվեն «ահաբեկիչներիս համապատասխան որջերը»:

Կարծես սրան է տանում ու՝ ոչ պատահական ծրագրով, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ:

Անմեղ բառեր չեն, այլ՝ հեռահար նպատակով բնորոշումներ:

Թույլ չտանք կպցրած անունը նստի մեզ վրա, 90-ականների իմ սերունդը դրա թթուն խմել է, լավ է աչքներս դուրս գա, քան՝ անուններս....

Ի վերջո, անուն կպցնող «աշխարհը» երեք տասնամյակ կառչեց հենց դրանից՝ Արցախի անկախությունը չճանաչելով, մեզ համարելով «ուրիշի հողերը», այդ թվում՝ Արցախը զավթած ծայրահեղականներ, ջանասիրաբար կադր պատրաստելով ու հանգեցնելով 2020-ին:

Պայքարել, լուսաբանել՝ բոլոր լեզուներով, աշխարհի աչքը խոթել, որ ստեղծարար ու խաղաղասեր հայն ընդամենն իր հայրենիքն է պաշտպանում, այս արևի տակ ապրելու իր իրավունքը՝ առանց որևէ մեկի արտը քոռ անելու, ծառին քար նետելու:

Բարձրագոչ բառեր չասեմ, ի վերջո, չտա Աստված, գուցե սա էլ է ուշացած ու ճնշելի, բայց հայաքվեն առայժմ մեր միակ ու վերջին հնարավորությունն է՝ համախմբվելու, երկիրը փրկելու իշխանությունը զավթած թրքամետ բանդայից, որն անշեղորեն նրան տանում է անդունդ ու կործանում:

Ու չմոռանանք, որ այս հայաքվեն նաև լակմուս է՝ մեր հայ տեսակի ու նրա պահպանության:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 3729

Մեկնաբանություններ