ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-19

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-19
20.06.2023 | 13:39

(սկիզբը` այստեղ)

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հիմնավոր կասկածներ ունի, որ Կիևը շարունակում է զանգվածային ոչնչացման զենքի տարատեսակներից մեկի՝ «կեղտոտ միջուկային ռումբի» ստեղծման աշխատանքները: Խոսքը ռադիոլոգիական զենքի մասին է, որի գործողությունը հիմնված է մեծ ճառագայթակտիվություն ունեցող ռադիոակտիվ նյութերի օգտագործման ու տարածման վրա՝ հակառակորդի հսկայական տարածքի, շրջակա միջավայրի ճառագայթային (ռադիոակտիվ) աղտոտման նպատակով:

Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի այսօրվա հաղորդագրության , ԱՀԾ տնօրեն Ս. Ե. Նարիշկինը հայտարարել է, որ վերջերս տեղեկություններ են հայտնվել՝ վկայող Կիևի կողմից «կեղտոտ միջուկային ռումբի» ստեղծման աշխատանքների հնարավոր շարունակման մասին: Ճակատում անհաջողություններով անկյուն մղված Կիևի վարչակարգի միայն այս մտադրություններով կարելի է բացատրել Ռովնոյի ԱԷԿ-ից մեծ քանակությամբ բարձր ճառագայթակտիվություն ունեցող նյութեր պարունակող ճառագայթված վառելիքի խմբաքանակ վերամշակման ուղարկելու ՈՒկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչության որոշման մասին Ռուսաստանի ԱՀԾ ստացած տվյալները:

«Նման աշխատանքների մասին Կիևը նույնիսկ չի տեղեկացրել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ խախտելով նրա հետ երաշխիքների մասին համաձայնագիրը»,- ասել է Նարիշկինը:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչու՞… Ինչպես պարզաբանել է Նարիշկինը, վերոնշյալ վառելիքը, որը Չեռնոբիլում գտնվող աշխատած միջուկային վառելիքի կենտրոնացված պահեստարանի հարթակ պաշտոնապես ուղարկվել է թաղման, պահպանման համար, իրականում, ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տվյալների, ուղարկվել է վերամշակման։

Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ աշխատած (ԱԷԿ- ում օգտագործված) միջուկային վառելիքը վերամշակելուց հետո հնարավոր չէ ատոմակայանում նորից օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու համար, նշված վառելիքից մեծ ճառագայթակտիվություն ունեցող իզոտոպների կորզմամբ այն պիտանի է դառնում «կեղտոտ ռումբի» ստեղծման համար:

ԱՀԾ տնօրենը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն և և պրոֆիլային կառույցներն ուշադրություն կդարձնեն Կիևի նման գործողություններին և կուժեղացնեն «ներխուժող» վերահսկողությունը միջուկային ոլորտում Կիևի ռեժիմի ցանկացած գործունեության նկատմամբ, հատկապես Ռովնոյի ԱԷԿ-ում և Չեռնոբիլի մեկուսացման գոտում: Ելնելով նրանից, որ ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից «կեղտոտ միջուկային ռումբի» հնարավոր կիրառումը ծանրագույն հետևանքներ կունենա Արևելյան Եվրոպայի, ներառյալ՝ Եվրամիության և Մերձսևծովյան պետությունների ողջ բնակչության կյանքի ու առողջության, ինչպես նաև էկոհամակարգի համար։

Հոկտեմբերի 23-ին «ՌԻԱ Նովոստի»- ն, վկայակոչելով տարբեր երկրների աղբյուրներ, հայտնել էր, որ Կիևն ՈՒկրաինայում «կեղտոտ միջուկային ռումբի» կամ փոքր հզորությամբ միջուկային զինամթերքի պայթեցմամբ սադրանք է նախապատրաստում՝ ՌԴ-ին զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մեջ մեղադրելու և աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսելու նպատակով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ավելի ուշ հաստատել են այդ տեղեկությունը։ ՊՆ- ում նշել են, որ պատրաստության են բերել ուժերն ու միջոցները նման սադրանքի դեպքում, որի նպատակը Ռուսաստանին մեղադրելը և ՈՒկրաինայում հակամարտության հերթական սրումն առաջացնելն է: Նոյեմբերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ գործակալության աշխատակիցներն ՈՒկրաինայի տարածքում «կեղտոտ ռումբի» վրա աշխատելու նշաններ չեն գտել: Հետաքրքիր է՝ ինչ է ասելու Գրոսին հիմա, ԱՀԾ վերոնշյալ հաղորդագրությունից հետո…

Հարկ է նկատել, որ Կիևի վարչակարգի կողմից «կեղտոտ միջուկային ռումբի» հնարավոր ստեղծումը միայն ՈՒկրաինայի տարածքում սադրանքի նպատակ չի կարող ունենալ: Այն կարող է ունենալ նաև ՌԴ տարածքում սադրանքի կամ Ռուսաստանի տարածքին նշված զենքով խոցելով, նրան մեծ, շատ մեծ վնաս պատճառելու նպատակ:

Ռուսաստանին զանգվածային բնաջնջման վերոնշյալ զինատեսակով ՈՒկրաինայի հարվածի դեպքում ՌԴ-ն, իր միջուկային դոկտրինին ու միջազգային իրավունքին լիովին համապատասխան, կարող է ՈՒկրաինայի զինված ուժերի նկատմամբ կիրառել մարտավարական միջուկային զենք: Հարկ է նաև նկատի ունենալ, որ ամերիկյան F-16 կործանիչները, որոնք Արևմուտքը մտադիր է շուտով փոխանցել ՈՒկրաինային՝ Ռուսաստանի դեմ կիրառելու համար, կարող են սարքավորվել միջուկային զենք, բնականաբար, նաև «կեղտոտ միջուկային ռումբ» կրելու համար:

Ռուսաստանը ռազմատեխնիկական պատասխան կտա ՈՒկրաինայի երկնքում F-16 կործանիչների հայտնվելու դեպքում. այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ խոսվում է F-16 ինքնաթիռների մասին, որոնք իսկապես կարող են սարքավորվել միջուկային սպառազինություն կրելու համար։ F-16- ը ռազմատեխնիկական արտադրանք է, ուստի, եթե մենք տեսնենք, որ այդ ինքնաթիռները թռել են ՈՒկրաինայի վրայով և սպառնալիք են ստեղծում մեզ համար, իհարկե, կլինի նաև ռազմատեխնիկական պատասխան»,- ասել է Լավրովը։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ