ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-18

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-18
15.06.2023 | 13:48

(սկիզբը` այստեղ)

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն այսօր սպառնացել է ոչնչացնել Ռուսաստանի արևմտյան թշնամիների՝ օվկիանոսի հատակին գտնվող մալուխային կապերը:

Մեդվեդևը Telegram-ալիքում հայտարարել է, որ ելնելով «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցմանն Արևմուտքի մեղսակցության ապացուցվածությունից, ՌԴ-ն պատճառ չունի ձեռնպահ մնալու օվկիանոսի հատակին տեղադրված թշնամիների մալուխային հաղորդակցությունների ոչնչացումից:

«Եթե ելնենք «Հյուսիսային հոսքերի» խափանմանն արևմտյան երկրների մեղսակցության ապացուցվածությունից, ապա մեզ չի մնացել ոչ մի, նույնիսկ բարոյական սահմանափակում ՝ զերծ մնալու օվկիանոսի հատակին դրված մեր թշնամիների մալուխային կապերի ոչնչացումից»,- գրել է նա:

Եվս մեկ մեջբերում ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի գրառումից.

«Երեկ Ռուսաստանի նախագահը խոսել է մեր երկրի անվտանգության նպատակով ապառազմականացված (սանիտարական) գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով Կիևի վարչակարգին զենքի ավելի և ավելի հեռահար զենքեր մատակարարելու թշնամական որոշումները, այդպիսի սահմանագիծը պետք է անցնի Լվովի (լեհական Լեմբերգ) սահմաններով, որպեսզի իրական պաշտպանական դեր խաղա։ Այդ դեպքում դրանք կլինեն նոր անվտանգ սահմանները նրա, որը նախկինում կոչվում էր «երկիր 404»:

Խոսքը Լեհաստանին հարող նախկին ԽՍՀՙՄ սահմանների մասին է, իսկ 404-ը կամ

404 սխալը համացանցում նշանակում է, որ հայցվող ռեսուրսը կարող է հասանելի լինել ապագայում, ինչը, սակայն, չի երաշխավորում առկայությունը նախկին բովանդակության:

«Միացյալ Նահանգները գնալով ավելի խորն է ներքաշվում ուկրաինական ճգնաժամի անդնդի մեջ: Շարունակում են այդ երկրում իրավիճակը մղել ավելի մեծ ողբերգության։ Տասնյակ երկրների ստիպում են զենք և զինամթերք մատակարարել Զելենսկու վարչակարգին»,- երեկ հայտարարել է ԱՄՆ- ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների կողմից Կիևին մոտ 325 մլն դոլար արժողության ռազմական օգնության նոր փաթեթի (40-րդ տրանշի) տրամադրումը:

Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնում մտադիր չեն հրաժարվել իրենց գլխավոր նպատակից՝ ռազմավարական պարտության մատնել ՌԴ-ին մարտի դաշտում։ Ընդ որում, ինչպես նշել Է Անտոնովը, ԱՄՆ-ի համար կարևոր չէ, թե քանի կյանքի գնով այդ արդյունքը ձեռք կբերվի։

«Ամերիկյան քաղաքական գործիչներին հաջողություն է հարկավոր Ուկրաինական ուղղությամբ չմտածված գիծն արդարացնելու, ծախսերի նպատակահարմարությունը հաստատելու և 2024 թվականին ԱՄՆ- ում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարում «հաջողություններ» ցույց տալու համար»,- ասել է Անտոնովը։

Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրություն չի ցուցաբերում ուկրաինական հակամարտության բանակցային լուծումների նկատմամբ, և պատրաստ չէ ոչնչի առջև կանգ առնելու:

«Ոչ մեկին չի հետաքրքրում Ուկրաինայի ճակատագիրը, որն օգտագործվում է միայն որպես երկաթե մահակ Ռուսաստանի դեմ»,- ամփոփել է Անտոնովը:

Հատուկ ռազմական գործողության գոտում ներկայիս թեժ մարտերի ընթացքում տրամադրվող 325 մլն դոլար արժողության ռազմական օգնության նոր փաթեթը բացի 15 հատ «Bradley»-ի հետևակի մարտական մեքենաներից և 10 «Stryker» զրահամեքենաներից, ներառում է նաև NASAMS զենիթահրթիռային համալիրների հրթիռներ, «Stinger» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, «Javelin», TOW և AT-4 հակատանկային հրթիռային համալիրներ, ինչպես նաև 155 և 105 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռներ, 22 միլիոն փամփուշտ և նռնակներ, կապի պաշտպանված համակարգեր, պայթուցիկ նյութեր և պահեստամասեր:

2021թ. հունվարից Միացյալ Նահանգները ավելի քան 37,6 մլրդ դոլար է ներդրել Ուկրաինային ռազմական համար, այդ թվում՝ 36,9 մլրդ դոլար՝ 2022թ. փետրվարից: Իբր թե այս ամենը քիչ է, ԱՄՆ-ն օրերս հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական նոր օգնություն հատկացնելու մասին: Այն ներառում է լրացուցիչ հրթիռներ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի համար, HAWK հակաօդային պաշտպանության համակարգեր ու դրանց հրթիռներ, 105-մմ и 203-մմ տրամաչափի հրետանային արկեր, «Puma» ԱԹՍ-ներ, լազերային ուղղորդմամբ հրթիռային համակարգերի զինամթերք և այլն, և այլն:

Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա Ռուսաստանի օրինական թիրախը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ