Աստվածաշունչ մատյանից
15.09.2020 | 00:06
Լավ է առողջ և ուժեղ աղքատը, քան հաշմված մարմնով հարուստը։ Լավ է առողջությունն ու առույգությունը, քան ամեն տեսակի ոսկին, և լավ է կարող մարմինը, քան անսպառ հարստությունը։ Մարմնի առողջությունից ավելի մեծ հարստություն չկա և մարմնի խնդությունից` ավելի մեծ ուրախություն։ Լավ է մահը, քան դառը կյանքը կամ երկար ցավը։ Փակ բերանին մոտեցված քաղցրավենիքը նույնն է, ինչ գերեզմանին դրված կերակուրը։
Սիրաքի իմաստությունը 30. 14-18
Մեկնաբանություններ