ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պան Գի Մուն. «Սիրիան չի կատարում միջազգային ծրագիրը»

Պան Գի Մուն. «Սիրիան չի կատարում միջազգային ծրագիրը»
08.06.2012 | 05:20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը չի հետևում երկրում ուժի կիրառման դադարեցմանն ուղղված Քոֆի Անանի ծրագրին: Պան Գի Մունն այդ մասին հայտարարել է` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որից հետո լրագրողներին հայտնել է նաև, որ Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին: Միևնույն ժամանակ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չի հրաժարվում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ներկայացրած ծրագրից:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Սիրիայի կենտրոնում տեղի է ունեցել ևս մեկ արյունահեղություն, ինչի պատճառով սպանվել է 78 մարդ: Սիրիական ընդդիմությունը դեպքի հետ կապված մեղադրում է երկրի իշխանություններին: Մինչդեռ պաշտոնական Դամասկոսը հայտարարում է, որ երկրում անկարգությունների և տեղի ունեցած ոճիրների պատասխանատուն ահաբեկիչներն են, որոնց ուղղորդում են արևմտյան ուժերը:

Դիտվել է՝ 3552

Մեկնաբանություններ