«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Անուշադրության է մատնված ոչ միայն Լուսինեի արվեստը, այլև նրա տունը»

«Անուշադրության է մատնված ոչ միայն Լուսինեի արվեստը, այլև նրա տունը»
11.07.2013 | 15:55

Մասնագիտությամբ թուրքագետ Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆՆ արդեն մեկ տարի է, ինչ ուսումնասիրում է հոգևոր երգի թագուհի Լուսինե Զաքարյանի ստեղծագործական կյանքն ու գործունեությունը։ ՈՒղիղ մեկ տարի է, նա հուշեր է հավաքում «ամենայն հայոց սոխակ» Լուսինե Զաքարյանի կյանքի և ստեղածագործական գործունեության մասին:

«Հավաքագրել եմ մոտ հարյուր հուշ, բայց դեռ աշխատանք կա անելու: Ինձ արտասահմանից ուղարկում են տարբեր լուսանկարներ նրա մասին, պատմում են հետաքրքիր հուշեր»,-պատմեց թուրքագետը:

Նա զարմանք հայտնեց, որ անցյալ տարի լրացավ երգչուհու 75-ամյակը, սակայն պետական մակարդակով ոչ մի միջոցառում չկազմակերպվե. «միայն նրա ապրած տանը հուշաքարի բացում եղավ, որը, թերևս, պետք է ավելի վաղ արվեր»,-ասաց թուրքագետը`ցավ հայտնելով, որ այսօր հոգևոր երաժշտության բնագառավում լավ կատարողներ քիչ ունենք. «Ես կասեի` Լուսինեի մահվանից հետո կարծես անկում ապրեց հոգևոր երաժշտությունը»:

Խոսելով հոգևոր երաժտության խնդիրների մասին, շեշտեց, որ այն շատ վատ վիճակում է գտնվում: «60-ական թվականներին, երբ անաստվածության տարիներն էին, Լուսինեն մեր շարականները հասցնում էր ժողովրդին`հասարակությանը եկեղեցու հետ շաղկապելով իր երգով: Ինքը երկրային չէր, իզուր չէ, որ նրա մահվան օրը Վազգեն առաջինն ասել է, որ երկրից հեռացավ մի հրեշտակ»:

Բանախոսն ափսոում է, որ նոր սերունդը չի ճանաչում Լուսինե Զաքարյանի պես երգչուհուն: Նաև հասկանում է, որ «սերունդն» այստեղ այնքան էլ մեղավոր չէ, որովհետև ճանաչումն ու մեծարումը գալիս է իշխանությունների վերաբերմունքից.

«Եթե տաղանդավոր երգչուհուն մոռացել են Մշակույթի նախարարությունն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, ու ընդհանրապես անուշադրության է մատնված ոչ միայն Լուսինեի արվեստը, այլ նաև նրա տունը, ինչ՞ի մասին է խոսքը...Լուսինե Զաքարյանի տունը գտնվում է անմխիթար վիճակում: Մշակույթի նախարարությունը այդ տունը թանգարանի վերածելու գաղափարից հրաժարվել է: Լուսինեի ամուսնու` Խորեն Պալյանի հարազատները նույնպես հրաժարվել են այդ տանը ուշադրություն դարձնել»,-տեղեկացրեց Ս. Մանվելյանը:

Երիտասարդ թուրքագետը ցավում է, որ հայ հասարակությունը չի գնահատում մեր մեծերին և նրանցից շատ-շատերի գոյության մասին անգամ չգիտի: Մինչդեռ մեր ժողովրդական արտիստներին ավելի շատ ճանաչում են դրսում, քան Հայաստանում:

Հարցին, թե`Մանվելյանը սույն խնդիրներով ինչու չի դիմում մշակույթի նախարարությանը, նա պատասխանեց. «Եթե մի տունը չեն կարողանում թանգարանի վերածել, ինչո՞վ ինձ կօգնեն»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ