Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ցայտաղբյուրները` երևանյան կոլորիտի անբաժան մաս

Ցայտաղբյուրները` երևանյան կոլորիտի անբաժան մաս
08.04.2013 | 17:06

Ապրիլի 7-ից Երևանի բոլոր վարչական շրջաններում գործարկվել են մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները:

Դեռ նախորդ տարի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ` նորոգվել են նաև կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչև ուշ աշուն մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն երևանյան կոլորիտի անբաժան մաս կազմող ցայտաղբյուրները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ