Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Վաղուհասում՝ դպրոց, Ստեփանակերտում՝ խմելաջրի ցանց

 Վաղուհասում՝ դպրոց, Ստեփանակերտում՝ խմելաջրի ցանց
25.05.2012 | 23:59

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը (հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, սփյուռքահայ հյուրեր), մայիսի 23-ին հանդիսավորությամբ բացել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի նորակառույց դպրոցը:
Տեղեկատվության համաձայն, hանդիսությունը սկսվել է Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աբեղա Տեր Ռուբեն Զարգարյանի օրհնությամբ:
«Հայ ժողովուրդը գոյատևել է իր դպրության շնորհիվ: Դպրոցը սրբություն է, որի միջոցով պետք է շարունակենք մեր գոյատևման հերոսական երթը: Այս հիասքանչ նորակառույցն իր ժամանակակից պայմաններով մեծ նվեր է համայնքին», - իր ելույթում նշել է ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
«Այս գեղեցիկ դպրոցում կկրթվեն մեր ազգի ապագա գիտնականներն ու մտավորականները», - շեշտել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Շուրջ 2140 քմ մակերեսով լիարժեք կահավորված կրթօջախը, որտեղ մշտապես կգործեն նաև ջեռուցման ու ջրակամատակարարման համակարգերը, իր հարկի տակ կարող է ընդունել մինչև 240 աշակերտ: Այն կառուցվել է «Ալեքս րիգ» ՍՊԸ-ի` ի դեմս գործարար Սամվել Ալեքսանյանի, և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Կրթօջախում այսօր սովորում է 140 երեխա, այդ թվում` հարևան Խնկավան գյուղից:
Դպրոցի բացմանը հաջորդել է Ստեփանակերտ քաղաքի խմելաջրի ներքին ցանցի 10-րդ և 11-րդ գոտիների բացման արարողությունը: Ցանցը, որը վերակականգնվել է Ռուսաստանի հայ համայնքի օժանդակությամբ, սպասարկելու է քաղաքի կենտրոնական մասը, ինչպես նաև «Արմենավան» և «Ստեփգես» թաղամասերը: Բացի այդ, այդպես վերականգնված ջրամատակարարման խորհրդանիշ, Դավիթ-Բեկ փողոցի վրա հիմնադրամը տեղադրել է աղբյուր:


Հասմիկ Գևորգյան

Դիտվել է՝ 5056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ