Արձանագրենք. փաստորեն, դեֆակտո առկա, դեյուրե մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության ծանրակշիռ մեծամասնությունն արդեն հաշտ է, պայքարելու այլևս կարիք չի տեսնում:
Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ում էր ուղղված «Հայկական Ժամանակի»՝ Ադրբեջանի պահանջների մասին նյութը, բացի Լևոն Տեր-Պետրոսյսնից։ Բնականաբար, ամենասուրը հենց նա էլ արձագանքեց։
Բոլորը մի օր ծերանում են, բացառությամբ նրանց, ովքեր վաղ են մեռնում, և ծերությունը չի հասցնում իր մագիլներով բռնազավթել նրանց: Բացառությամբ նաև նրանց, ովքեր դեռ չեն ծնվել, բայց կծնվեն հետո, երբ ծերությունը Աստծով վերացված կլինի:
Ոչ մի թուրքական դիվանագիտություն էլ չկա։ Եվ չի լինւոմ նաև այնպիսի հրաշք, ինչպես առաջին համաշխարհային պատերազմից հետո կործանված Թուրքիայի հետ է իբր պատահել։
Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։
Չեմ ուզում գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հայտնած մտքերին։ Նրա մոտեցումների ու քաղաքական փիլիսոփայության մեջ բան չի փոխվել։ Այնպես որ, նոր բան էլ չկա ասելու։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։