Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։
Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար` Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել:
Բռնապետիկը շարունակում է քաղաքական հետապնդումները։ Երեկ, նրա գրպանային դատախազուհու պահանջով, անձեռնմխելիությունից զրկվեց Սեյրան Օհանյանը, վաղը՝ Արմեն Չարչյանը, որոշ ժամանակ անց՝ մեկ ուրիշը, հետո..., և այսպես շարունակ։
Ադրբեջանցիք ամեն օր վայրագ պահվածքով իրենց հեռացնում են Արցախից ու հայությունից ավելի ու ավելի հեռու` անհնարին դարձնելով բարիդրացիական որևէ հարաբերակցում:
Լավրովի խոսքերը «հայկական օկուպացիայի» մասին բնավ հաճելի չեն մեզ համար: Դաշնակից երկրի գլխավոր դիվանագետը կարող էր ավելի դիվանագիտորեն արտահայտվել հայկական իրողությունների վերաբերյալ:
Մեր մի բուռ երկրում, երբ կանգնած ենք բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ, երբ կա որոշակի անորոշություն ու ապագայի վախ, մենք այլընտրանք չունենք, քան միմյանց ձեռք բռնելը (Ձեռք բռնելը գրքի վերնագրից ինձ համար դարձել է մի տեսակ կյանքի չափանիշ)։
Հարևան Իրանում կատարվածը հերթական փորձն է, որով թերևս ուզում են Իրանին որոշակիորեն ներքաշել առճակատման մեջ։ Նույն այն գործելաոճով, որով ուզում են այս տարածաշրջանում բախման մեջ ներգրավել նաև ՌԴ-ին։ Երկու պետություններն էլ չեն տրվում սադրանքների և շարժվում են տարածաշրջանային կայունությունը ապահովելու ճանապարհով։
Հակաիրանական ուժերը ակտիվացել ու նախահարձակ են լինում, առայժմ՝ միայն դրոններով: Իրանը վաղուց թիվ մեկ թիրախ է Իսրայելի ու ԱՄՆ-ի համար, այժմ նրանց են միացել Ադրբեջանն ու Ուկրաինան:
«X» հենակետում էինք ծառայում․ մոտակա թուրքական դիրքը գտնվում էր մեզնից 600 մետր հեռավորության վրա։ Դրանց թիկունքում փոքրիկ գյուղն էր, որն ամբողջովին մեր դիտարկելիության վեկտորի մեջ էր։
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։