-
21.01.2013|
12:30
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում։ Այն կանցկացվի ամերիկյան Կոնգրեսի աստիճանների վրա և կուղեկցվի մայրաքաղաքի կենտրոնում նախատեսված շքերթով և տոնական այլ միջոցառումներով։
-
21.01.2013|
12:27
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և շարունակել քաղաքական գործունեությունը։ Համապակիստանյան մուսուլմանական լիգան ղեկավարող գեներալ Մուշարաֆը մտադիր է օգնել իր կուսակցությանն այս տարվա մայիսին տեղի ունենալիք ընտրություններում։ 2008 թվականից՝ լքելով նախագահական աթոռը, Փերվեզ Մուշարաֆն ապրում է Լոնդոնում։
-
21.01.2013|
12:25
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել հարձակում ճանապարհային ոստիկանության վրա։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները, ինչպես նաև՝ ավտոմատներով զինված անձինք։
-
20.01.2013|
16:39
Մեքսիկայի հյուսիսում ցրտերի պատճառով ավելի քան 29 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչները։ Ցուրտ եղանակն այստեղ պահպանվում է 2012թ. վերջից։
-
20.01.2013|
16:37
Միացյալ Նահանգները պատրաստ է Ալժիրին տրամադրել անհրաժեշտ ցանկացած օգնություն։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ անդրադառնալով գազավերամշակման գործարանում պահվող պատանդներին ալժիրյան հատուկ ծառայությունների կողմից ազատարձակման օպերացիային։
-
19.01.2013|
23:10
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ձերբակալել են այն մարդուն, ով Բուլղարիայի թուրքական կուսակցության ղեկավար Ահմեդ Դոգանի ելույթի ժամանակ բարձրացել է բեմ և նրա գլխին պահել ատրճանակը։
-
19.01.2013|
15:01
Ավելի քան 150 ոստիկան է ձերբակալվել Մեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգում։ Վերջիններս կասկածվում են կազմակերպված հանցագործությունների հետ ունեցած կապերի համար։ Ձերբակալվել են նաև նահանգի երկու քաղաքների՝ Գոմես Պալասիո և Լերդո, անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաներ։
-
19.01.2013|
14:49
Սպիտակ տան կայքէջում բացվել է ստորագրահավաք` սիրիահայերի մուտքը Հայաստան դյուրացնելու նպատակով` նրանց առաջ թուրք-հայկական սահմանի բացման համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սելջուկ Ունալը արձագանքելով ստորագրահավաքին` հայտարարել է, որ Թուրքիան ըստ ամենայնի աջակցում է Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռների փոխադրումներին և ինքնուրույն է որոշում մարդասիրական ասպարեզում այս ու այն հարցը քննարկելու, լուծելու ձևը, պայմանները, մեթոդները:
-
19.01.2013|
14:45
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ամստերդամում պետք է հանդես գար իր երկրի և Եվրամիության փոխհարաբերությունների վերաբերյալ ծրագրային ելույթով, որը նախապատրաստել էր մի քանի շաբաթ և անվանել առանցքային Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության համար:
-
19.01.2013|
14:38
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Քենիայում բնակվող զարմիկը որոշել է քաղաքականության մեջ մտնել: 54-ամյա Մալիք Օբաման մարտին կմասնակցի Քենիայի տեղական կառավարման մարմինների ընտրություններին: