ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • 4 տարի ազատազրկում՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար

    4 տարի ազատազրկում՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար

    31.01.2013| 11:57
    Մեքսիկայի մայրաքաղաքում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 տարի ազատազրկում։ Օրենքը չի վերաբերում միայն բնակչությանը վտանգ սպառնացող, վնասակար, ագրեսիվ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։
  • Սենատը հաստատեց Քերիին

    Սենատը հաստատեց Քերիին

    30.01.2013| 13:08
    ԱՄՆ Կոնգրեսի Սենաստը երեկ Ջոն Քերիին հաստատել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Ջոն Քերիի թեկնածության օգտին, որը մինչ այդ դեմոկրատ սենատոր էր, քվեարկել է 94 օրենսդիր, դեմ՝ ընդամենը 3-ը։
  • Բրիտանիան Մալի է ուղարկում 330 զինվորների

    Բրիտանիան Մալի է ուղարկում 330 զինվորների

    30.01.2013| 13:07
    Բրիտանիան Մալի և Արևմտյան Աֆրիկա է ուղարկել 330 զինվորների՝ այս տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված ֆրանսիական ուժերին աջակցելու նպատակով։ Բրիտանական կոնտինգենտը խորհրդատվական և ուսուցողական առաքելություն կիրականացնեն Մալիի զինվորների համար։ Ռազմական գործողությունների բրիտանացի զինվորները չեն մասնակցի։
  • Կոլումբիայում օրինականացնում են սինթետիկ թմրանյութերը

    Կոլումբիայում օրինականացնում են սինթետիկ թմրանյութերը

    30.01.2013| 13:06
    Կոլումբիայի արդարադատության նախարար Ռուտ Ստելա Կորեան հայտարարել է, որ թմրանյութերի մասին նոր օրինագիծը նախատեսում է սինթետիկ թմրամիջոցների օրինականացում։ Կառավարության առաջարկությունը պետք է հավանություն ստանա Կոնգրեսում։
  • Օբաման կոչ է արել բարեփոխել իմիգրացիոն համակարգը

    Օբաման կոչ է արել բարեփոխել իմիգրացիոն համակարգը

    30.01.2013| 13:05
    Ելույթ ունենալով Լաս Վեգասում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել անցկացնել իմիգրացիոն համակարգի խելամիտ բարեփոխումներ։ ԱՄՆ նախագահն իր ծրագիրը ներկայացրել է այն բանից հետո, երբ 8 սենատորներից կազմված միջկուսակցական խումբը առաջարկել էր իմիգրացիոն համակարգի բարեփոխման առաջարկներ։
  • Երկխոսության անբովանդակ կոչ նախագահից ընդդիմությանը

    Երկխոսության անբովանդակ կոչ նախագահից ընդդիմությանը

    30.01.2013| 13:03
    Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան չի ցանկանում երկխոսել նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիայի անդամ Մուհամեդ էլ Բարադեյը նախագահի երկխոսության կոչը որակել է անբովանդակ:
  • Արքայազնը պատրաստ է թագավորել

    Արքայազնը պատրաստ է թագավորել

    30.01.2013| 12:58
    Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը հայտարարել է, որ հրաժարվում է գահից հօգուտ որդու` թագաժառանգ Վիլհելմ-Ալեքսանդրի: Թագուհին պաշտոնապես գահը կլքի ապրիլի 30-ին` որդու թագադրությունից հետո:
  • Ասադ. Սիրիայի կոնֆլիկտի դադարեցումը կախված է Թուրքիայից

    Ասադ. Սիրիայի կոնֆլիկտի դադարեցումը կախված է Թուրքիայից

    29.01.2013| 15:40
    Եթե Թուրքիան դադարեցնի իր սահմանով գրոհայինների և զենքի անցկացումը, Սիրիայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արաբ հանրության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
  • Մալիին կհատկացվի 50 միլիոն դոլար

    Մալիին կհատկացվի 50 միլիոն դոլար

    29.01.2013| 15:39
    Աֆրիկյան միությունը խոստացել է 50 միլիոն դոլար հատկացնել կոալիցիոն ուժերին, որոնք պետք է օգնեն Մալիի կառավարությանը իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարվել է Եթովպիայի մայրաքաղաքում անցկացված աֆրիկյան պետությունների ղեկավարների երկօրյա համաժողովի ավարտին։
  • Չնայած արտակարգ դրությանը՝ Եգիպտոսում անկարգություններ են

    Չնայած արտակարգ դրությանը՝ Եգիպտոսում անկարգություններ են

    29.01.2013| 15:38
    Չնայած Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից արտակարգ դրություն մտցնելուն՝ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Սուեց, Պորտ Սաիդ և Իսմաիլիա քաղաքների փողոցներ։