Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են կուսակցությունների գրասենյակները

    Մեքսիկայում ուսուցիչները հրդեհել են կուսակցությունների գրասենյակները

    25.04.2013| 12:02
    Մեքսիկայի Չիլպանսինգո քաղաքում ուսուցիչների զայրացած խումբը հրդեհել է երեք քաղաքական ուժերի գրասենյակները։ Փայտերով զինված ուսուցիչները մեծ վնասներ են հասցրել քաղաքապետի գրասենյակին՝ պատուհաններից դուրս նետելով համակարգիչները։
  • Հալեպում պայթեցվել է ամենահնագույն մզկիթներից մեկը

    Հալեպում պայթեցվել է ամենահնագույն մզկիթներից մեկը

    25.04.2013| 12:00
    Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով փլուզվել է Սիրիայի ամենահին մինարեթներից մեկը։ Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը մեղադրել է ապստամբներին 11-րդ դարի մինարեթը պայթեցնելու համար։ Սակայն ապստամբները պնդում են, որ մզկիթը սիրիական բանակի տանկերի հարվածների հետևանքով է փլուզվել։
  • Սոմալիում երեխաներին կպատվաստեն

    Սոմալիում երեխաներին կպատվաստեն

    24.04.2013| 23:19
    ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել են Սոմալիի 1,3 միլիոն երեխաների պատվաստման ծրագիրը։ Պատվաստումներ կիրականացվեն 5 տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում՝ հեպատիտի, մենինգիտի և պնևմոնիայի։ Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, Սոմալիում մեծ թիվ է կազմում մանկական մահացությունը։
  • «Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

    «Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

    24.04.2013| 23:16
    Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Posta պարբերականը գրում է, որ նիստում որոշվել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կնախապատրաստի համապատասխան բանաձև: Haaretz -ը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության հիշատակման հարցին կողմնակից են եղել և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները:
  • «Մենք կիսում ենք նրանց ցավը»

    «Մենք կիսում ենք նրանց ցավը»

    24.04.2013| 23:15
    Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության մաս համարվող Քրդական համայանքների միության գործով կալանավորված լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ:
  • Սև գնդապետների նոստալգիան

    Սև գնդապետների նոստալգիան

    24.04.2013| 23:13
    Հունաստանում ռազմական բռնապետության հաստատման 46-ամյակի առիթով Metron Analysis-ի անցկացրած հարցումը վկայում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից ֆինանսական կախման մեջ գտնվող, 30 տոկոս գործազրկություն, ինքնասպանությունների ու բռնությունների աճ ունեցող հույների մեկ երրորդը գտնում է, որ եթե 1967-1974 թթ. երկիրը կառավարած ռազմական խունտան մնար իշխանության, տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի արագ կհաղթահարվեին:
  • Եթե պատերազմ եք ցանկանում` կստանաք

    Եթե պատերազմ եք ցանկանում` կստանաք

    24.04.2013| 23:12
    Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրինագիծը, որով «ամուսինները» նաև իրավունք են ստանում երեխա որդեգրել: Այս հնարավորությունը հատկապես զայրացրել էր հազարավոր ֆրանսիացիների: Օրենքի հակառակորդները վառոդով ծրար էին ուղարկել Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին և նամակով պահանջել հետաձգել օրինագծի վերջնական քվեարկությունը, որը կայանալու էր ապրիլի 23-ին:
  • Իսկ որտե՞ղ է Սիլվիո Բեռլուսկոնին

    Իսկ որտե՞ղ է Սիլվիո Բեռլուսկոնին

    24.04.2013| 23:11
    Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Էնրիկո Լետային հանձնարարել է ձևավորել նոր կառավարությունը: Նախօրեին 46-ամյա Էնրիկո Լետան խորհրդակցություններ էր անցկացրել խորհրդարանի երկու պալատների քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որից հետո Ջորջիո Նապոլիտանոն նրան նշանակեց վարչապետ:
  • Նախորդ դարից մնացած հակամարտությունները 21-րդ դարում

    Նախորդ դարից մնացած հակամարտությունները 21-րդ դարում

    24.04.2013| 23:09
    Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եվրահանձնաժողովում ելույթում անդրադարձել է սառեցված հակամարտություններին.
  • Լիբանանում հայերը բողոքի երթ են կազմակերպել

    Լիբանանում հայերը բողոքի երթ են կազմակերպել

    24.04.2013| 17:12
    Այսօր Լիբանանում հազարավոր հայեր բողոքի երթ են կազմակերպել`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 98-ամյակի: Այդ մասին տեղեկացնում է Dally Star Lebanon-ը: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նահատակների հրապարակում լիբանանահայերն ու նրանց աջակիցները հարգանքի տուրք են մատուցել 1,5 մլն անմեղ զոհ դարձած իրենց նախնիների հիշատակին:Երթի մասնակիցները Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող պաստառներ են բարձրացրել և Անկարայի դեմ լոզունգներ վանկարկել, որը հրաժարվում է ճանաչել ցեղասպանությունը: