Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 
  • Վրաստանում պայքարում են համասեռամոլների դեմ

    Վրաստանում պայքարում են համասեռամոլների դեմ

    17.05.2013| 22:01
    Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, հավաքվել էր մոտ 10 հազար մարդ, ովքեր դեմ էին հանդես գալիս սեռական փոքրամասնությունների՝ նախապես ծրագրված հանրահավաքին։ Հավաքվածների թվում կային բազմաթիվ հոգևորականներ։ Սեռական փոքրամասնությունների ակցիան նվիրված էր Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան և կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների կողմից։ Այդ ակցիային պետք է մասնակցեր մի քանի տասնյակ մարդ։ Սակայն Վրաց եկեղեցին կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ՝ արտահայտելու իր բողոքն այդ նախաձեռնության դեմ։
  • Բրազիլիայում վնասազերծվել է թրաֆիքինգով զբաղվող խումբ

    Բրազիլիայում վնասազերծվել է թրաֆիքինգով զբաղվող խումբ

    17.05.2013| 11:24
    Բրազիլիայի ոստիկանությունը հայտարարել է հանցավոր խմբավորման վնասազերծման մասին։ Այն զբաղվում էր Բանգլադեշի քաղաքացիների թրաֆիքինգով։
  • Վերահաշվարկից հետո Վենեսուելայի նախագահի ընտրությունների արդյունքները չեն փոխվել

    Վերահաշվարկից հետո Վենեսուելայի նախագահի ընտրությունների արդյունքները չեն փոխվել

    17.05.2013| 11:22
    Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 75 տոկոսի վերահաշվարկից հետո չնչին տարբերություններ են հայտնաբերվել, ինչը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարբերությունը 0,02 տոկոսի սահմաններում է։
  • Պան Գի Մունը կհանդիպի Պուտինի հետ

    Պան Գի Մունը կհանդիպի Պուտինի հետ

    17.05.2013| 11:21
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որ աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, այսօր բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
  • Օբաման տեսել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ

    Օբաման տեսել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ

    17.05.2013| 11:19
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տեսել է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ։ Սակայն ելույթ ունենալով Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո՝ Օբաման ասել է, որ անհրաժեշտ է ստանալ առավել հավաստի տեղեկություններ տեղի ունեցածի մասին։
  • Մայաներն ասում էին, չէ՞, որ աշխարհի վերջը գալու է

    Մայաներն ասում էին, չէ՞, որ աշխարհի վերջը գալու է

    17.05.2013| 11:14
    Մայաների Նոհմուլ բուրգերի համալիրի տարածքի 3000 տարեկան բուրգը շինարարները սկսել են քանդել, որպեսզի քարերն օգտագործեն ճանապարհը վերակառուցելու համար:
  • Երգեք և նվագեք միայն կամուրջների վրա

    Երգեք և նվագեք միայն կամուրջների վրա

    17.05.2013| 11:11
    Պրահայի քաղաքապետարանի որոշմամբ փողոցային երաժիշտների ելույթներն արգելվել են քաղաքի պատմական կենտրոնում, մասնավորապես Ստարոմեստկա հրապարակում, Ցելետնա ու Կարլովա փողոցներում:
  • Ջուրը երկու միլիարդ տարի առաջ

    Ջուրը երկու միլիարդ տարի առաջ

    17.05.2013| 11:09
    Կանադայի Օնտարիո նահանգում երկրաբանները հայտնաբերել են ստորգետնյա ջրի անխաթար օազիս: Աղբյուրը 2.4 կիլոմետր խորության վրա է և ձևավորվել է 2,7 միլիարդ տարի առաջ, ջուրը հարուստ է ջրածնով, մեթանով, հելիումով, նեոնով, արգոնով, քսենոնով:
  • Իրանը` տղամարդ նախագահների երկիր

    Իրանը` տղամարդ նախագահների երկիր

    17.05.2013| 11:07
    Հունիսի 14-ին Իրանում նախագահական ընտրություններն են, Հեղափոխության պահապանների խորհուրդը արդեն գրանցել է նախագահի 686 թեկնածուի և դա դեռ վերջնական ցուցակը չէ:
  • «Մեր գլխավոր խնդիրը հայ  երիտասարդներին համախմբելն է»

    «Մեր գլխավոր խնդիրը հայ երիտասարդներին համախմբելն է»

    17.05.2013| 11:03
    Աբու Դաբիում տարբեր առիթներով հանդիպել եմ հայ երիտասարդների, որոնցից շատերը մասնագիտություն են ստացել, աշխատում են, ապագայի համար բավական լուրջ մասնագիտական ծրագրեր ունեն: ՈՒրախալի է տեսնել, որ նպատակասլաց են ոչ միայն հայ տղաները, այլև աղջիկները: Մի քանի անգամ հանդիպել էի 27-ամյա ԱՆԻ ԲԱԴԱՆՅԱՆԻ հետ: