-
11.05.2013|
11:47
Գվատեմալայի նախկին նախագահ Խոսե Էֆրաին Ռիոս Մոնտը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել մարդկության նկատամամբ իրականացրած հանցագործության և ցեղասպանության համար։ 86-ամյա գեներալին մեղադրանք է ներկայացվել 1980-ական թվականներին 1700 հնդիկների սպանության կապակցությամբ։
-
11.05.2013|
11:45
Սիրիայի հարցում ՌԴ և Մեծ Բրիտանիայի մոտեցումները տարբերվում են։ Սակայն կողմերն այդ հարցում ունեն նույն նպատակը՝ հաստատել խաղաղություն տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով։
-
11.05.2013|
11:41
Պակիստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Այստեղ երկրորդ անգամ կձևավորեն քաղաքացիական կառավարություն։ Քվեարկության նախապատրաստական աշխատանքներն ուղեկցվել են բռնություններով, որոնք 100 մարդու կյանք են խլել։
-
10.05.2013|
18:33
Մեծ բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Սոչի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս այցելության մասին Քեմերոնը հայտարարել է միայն չորեքշաբթի։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա ասել է, որ Պուտինի հետ զրույցի թեման լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ արդեն ավելի քան երկու տարի շարունակվում են իշխանությունների և ընդդիմության միջև արյունալի մարտերը։
-
10.05.2013|
14:33
Լիբանանյան «Հզբոլահ» զինված խմբավորումը հայտարարել է, որ Սիրիան մտադիր է իրենց այնպիսի զենքեր տրամադրել, որը կփոխի ուժերի դասավորությունը։
-
10.05.2013|
14:28
Գվատեմալայի նախկին նախագահ Էֆրաին Ռիոս Մոնտը հերքել է ցեղասպանության համար իրեն առաջադրված մեղադրանքը։ Ռիոս Մոնտին մեղադրում են մարդկության դեմ գործած հանցագործության և 1980-ականների սկզբին ավելի քան 1500 հնդկացիների սպանելու համար։
-
09.05.2013|
12:38
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն են լինելու սիրիական ճգնաժամը և Մեծ ութնյակի համաժողովի կազմակերպումը։
-
09.05.2013|
12:37
Բանգլադեշի փլուզված ֆաբրիկայի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին այսօր հաղորդել են դեպքի վայրում աշխատող փրկարարները։ Հրդեհը բռնկվել էր դեռ չորեքշաբթի, զոհվածների մարմինները, սակայն, հնարավոր է եղել հայտնաբերել միայն այսօր առավոտյան։
-
09.05.2013|
12:35
Չիլիում բողոքի հերթական ալիքն է բռնկվել վճարովի կրթության դեմ։ Տասնյակ հազարավոր ուսանողներ երթեր են կազմակերպել երկրի խոշոր քաղաքներում։ Մայրաքաղաք Սանտիագոյում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։
-
08.05.2013|
22:33
Հետաքրքիր է:
Իսկ իր ասուլիսում Պուտինն ասել էր, որ կտա իր համաձայնությունը, որ նա իր վերջին հանգրվանը գտնի Ռուսաստանում:
Չցանկացան Բերեզովսկու հարազատները այդպես:
Սա մասամբ ապտակ էր Ռուսաստանին ու Պուտինին: