-
28.12.2020|
20:53
ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ՝ ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունում:
-
28.12.2020|
20:52
The New York Times-ը գրել է՝ Թուրքիայում աղքատության ցուցանիշի ավելացմանը զուգընթաց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անկումը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դրդել է կտրուկ փոխել տնտեսական քաղաքականության ուղղությունը։
-
28.12.2020|
20:46
Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Նրանք քննարկել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
-
28.12.2020|
20:43
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
-
28.12.2020|
15:53
ՌԴ ՊՆ-ն իր կայքում հրապարակել է 2021-ի օրացույց՝ ժամանակակից զենքի նմուշներով, որտեղ առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է «Օրիոն» անօդաչու սարքի լուսանկարը: Լուսանկարում պատկերված է անօդաչու, որը ստեղծվել է «Ինոխոդեց» մշակման աշխատանքների շրջանակներում:
-
28.12.2020|
15:39
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Ղարաբաղում ադրբեջանական դիրքերի վրա հարձակման մասին, զինծառայող է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն:
-
28.12.2020|
15:36
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չհերքեց տեղեկությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ ներկայացնել հեռախոսազրույցից։
-
28.12.2020|
09:52
Քչերն էին ենթադրում, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմի դադարեցման եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո իրադարձությունները Անդրկովկասում այսքան արագ կզարգանան:
-
28.12.2020|
09:44
The National Interest-ը (ԱՄՆ) գրել է՝ զրո մտածողությունը արևմտյան միջազգային հարաբերությունների փորձագետների շրջանում այսօր նորաձևությունից դուրս է եկել: Սակայն դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ, երբ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինադադար կնքեցին Լեռնային Ղարաբաղում:
-
28.12.2020|
09:39
ՀՀ օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական օդանավերի համար՝ հայտարարել են Քաղավիացիայի կոմիտեից: Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր առավոտյան Հայաստանի օդային տարածքով տեղի է ունեցել Թուրքական ավիաուղիների թռիչք Բաքվի ու Ստամբուլի միջև, ավելին` այն որակվում է «պատմական»: