24.05.2018|
21:43
«Մեր դպրոցականները վերջին իրադարձությունների ժամանակ ցույց տվեցին, որ իրենք էլ կարող են դիրքորոշում ունենալ: Գուցե դիրքորոշումը լինի ոչ այնքան հիմնավոր, զգացմունքային, բայց ես կարծում եմ, որ դիրքորոշում ունենալն ամենաճիշտ ճանապարհն է ճշմարտության հասնելու համար: Իսկ այն, որ դպրոցներում կան ազատ մտածող մարդիկ, նաև մեր ուսուցիչների դաստիարակության արդյունքն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆԸ: